Վերջին ամիսների ամենագրոտեսկային տեսարանների թոփ հնգյակ ներխուժեց Կրպեյան Թաթուլի դուստր Ասպրամը, ով ԱԺ-ում մանդատ ստանձնելիս երդվեց, որ՝ բան... հայրենիք... բացառիկ... անմնացորդ... Արցախ... Հայաստան... ու տենց...
Գնացել կապիտուլյացիսյի քաղաքական երաշխավոր հանդիսացող «Հայաստան» (էս բառն էլ հաջողացրին գառլախել) դաշինքից մանդատ ա վերցնում ու մի պաթոս ա ցփնում, էլ դու սուս: Մեկն ըլներ հարցներ՝ այ աղջիկ ջան, դու կարա՞ս բացատրես՝ Ալեն Սիմոնյանին խի՞ են պաշտոն տվել գործընկերներդ:
Ու սաղ ֆեյսով սկսին գովազդել էս հերթական երեսպաշտին, մոտավորապես նենց, ոնց գովազդում էին իրենց հաղթանակները ՏԻՄ ընտրություններում: Առավոտյան, իհարկե, պարզվեց, որ ոչ մեկ ոչինչ չի հաղթել, դրա փոխարեն ինչպես միշտ կռել են!
Չեմ զարմանա, եթե վաղն էլ ՀՅԴ-ի գերագույն մարմինը երդվի, որ բոլոր ՏԻՄ ընտրություններում իսկապես հաղթել են՝ Թալինից մինչև Բուրջ Համուդ:
Հակոբյան Վահեն կարա նորից երդվի, որ, եթե Նիկոլը ռուսների ու ադրբեջանցիների առջև իր ստանձնած պարտավորությունները չկատարի շատ փիս բաներ են լինելու!
Քոչարյանը կարա նորից երդվի, որ ով անցել է ԱԺ՝ կրել է:
Վարդանյան Աղվանը կարա հելնի երդվի, որ կպատժի «Հրապարակ» օրաթերթով նենգ ստեր տարածողներին:
Օնիկը Գասպարյան թող երդվի, որ Իսկանդեռը ձեռք էր բերվել հենց Շուշիին խփելու համար, ոչ թե մեր իսկ ՀՕՊ-ը շարքից հանելու համար:
Տիրանը Խաչատրյան թող գա երդվի, որ զորքը չափազանց շատ էր դրա համար են համալրումը դադարեցրել:
Տոնոյան Դավիթին բերեք թող երդվի, որ էդ ՍՈւ-երը մեր վրա ստիպողաբար չեն տուլիտ արել:
ՌԴ գենշտաբի պետը կարա երդվի, որ մյուս անգամ Իսկանդեռը կտրաքի:
Պատրիարք Կիրիլը կերդվի պահպանել Արցախի հայկական ժառանգությունը:
ՀԱՊԿ-ը կարա երդվի, որ օրը երկու անգամ փոստարկղը ստուգում է՝ տեսնի, թե հո գրավոր դիմում չի՞ եկել:
Արմեն Սարգսյանը կարա երդվի, որ Քոչարյանի հետ Ալեքսանդր հյուրանոցում 2 ժամ 40 րոպե նստած էս ամեն ինչը չեն գծել, դեռ մի տարի առաջ:
Վերջում էլ Նիկոլը կհելնի ու կերդվի, որ կբացահայտի Մարտի 1-ը:
Արթուր Դանիելյանի գրառումը։