00:00:00

Ամոթ Ձեզ․ Անի Սամսոնյանը՝ «Հայաստան» դաշինքին

04:33, 08 դեկտեմբեր 2021 Բլոգ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեղեկացա, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են միջազգային կազմակերպություններում աշխատանքը: 2,5 տարի պատգամավոր էինք, երբևէ մեր մտքով չանցավ ներքաղաքական գզվռտոցի պատճառով խաթարենք կամ բոյկոտենք հայկական պատվիրակությունների աշխատանքը կամ հրաժարվենք պաշտպանել մեր երկրի շահերը դրսում: Էլ չեմ խոսում մեր ներկա ծանրագույն վիճակի մասին, որ միջազգային մակարդակով և բոլոր ռեսուրսներով պիտի միասնական կռիվ տալ: Մի խոսքով` ԱՄՈԹ ՁԵԶ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին՝ մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր