00:00:00

Շիրակի գերեվարված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում մարզպետարանի դիմաց․ պահանջում են հանդիպում մարզպետի հետ

03:09, 08 դեկտեմբեր 2021

Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում  Շիրակի մարզպետարանի դիմաց։ Նրանք փակել են մարզպետարանի դիմացի փողոցները և պահանջում են անհապաղ հանդիպում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցները Irakanum.am-ին հայտնեցին, որ չեն պատրաստվում հեռանալ այստեղից, քանի դեռ չեն հանդիպել մարզպետին։ Հավաքվածների զայրացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գերիների վերաբերյալ։ Նշենք, որ Երևանում՝ կառավարության շենքի դիմաց ևս գերիների հարազատներն իրականացնում են բողոքի ակցիա։ Հիշեցնենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, պահանջել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից գալ եւ պատասխան տալ գերիներին դասալիք անվանելու համար: Irakanum.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Շիրակի մարզպետից, սակայն Նազելի Բաղդասարյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր