00:00:00

Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի. Բաթոյան

16:25, 03 դեկտեմբեր 2021 Բլոգ

Հայաստանում հուլիսի մեկի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ, որից 9,039-ը երեխաներ են: Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։ «Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Հայաստանում հուլիսի մեկի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ, որից 9,039-ը երեխաներ են: Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի: 2021 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովն ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը, որի պարտավորությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնել էր 2010-ին` վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան: Նոր օրենքը բոլոր հիմքերը ստեղծում է քաղաքացիներին խտրականությունից պաշտպանելու, ֆիզիկական, տեղեկատվական և ծառայությունների մատչելիությունն ապահովելու, համայնքում նրանց ներառումը և անկախ կյանքը կազմակերպելու համար: Սակայն ծրագրերի արյունավետ իրականացման համար անհրաժեշտ է բոլոր ոլորտների պատասխանատուների համատեղ աշխատանքը, զարգացման ծրագրերի և ռազմավարությունների ներառականության ապահովումը: Այս գործընթացը պետք է կազմակերպել հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ մասնակցությամբ և առաջնորդությամբ: Ես շարունակելու եմ ամեն հնարավոր բան անել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք, Ազգային ժողովը, ՀՀ կառավարությունը և բոլոր շահագրգիռ կողմերը աշխատեն միասին՝ հանուն ներառական զարգացման»,- գրել է Բաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր