00:00:00

Հույսներս մենք ենք ու մեր սարերը. միջազգային հանրությանը քիչ է հետաքրքրում Արցախի հարցը. Էդմոն Մարուքյան

15:09, 27 նոյեմբեր 2021 Բլոգ

Ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի` միջազգային հանրությունը շատ ցածր հետաքրքրվածություն ունի Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի մասին: «Երեկվա հանդիպման անտարբեր և սուղ լուսաբանումը միջազգային մամուլում նույնպես փաստում է այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը շատ ցածր հետաքրքրվածություն ունի մեր տարածաշրջանի կամ Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի մասին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը: Նա ընդգծել է`պետք է լավ աշխատանք տանել նաև միջազգային հարթակներում, «բայց չմոռանալ, որ հույսներս մենք ենք ու մեր սարերը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր