00:00:00

Խորհուրդ կտամ չմասնակցել Նիկոլի կամ նրա տերերի կողմից բեմադրված ցանկացած տեսակի շոուներին

04:07, 26 նոյեմբեր 2021 Բլոգ

Շատ մարդիկ կան, ովքեր հարցնում են իմ համեստ անձի կարծիքը հրապարակում տեղի ունեցող հանրահավաքների վերաբերյալ, թե ո՞վ են, որտեղի՞ց է փչում քամին, ու՞մ դեմ են պայքարում ևն ևն: Փորձեմ շատ կարճ ու համառոտ պատասխանել բոլորիդ:
Չեմ մասնակցել ու չեմ էլ մասնակցելու, քանզի էդ հանրահավքներն ուղեկցվում են նախկիններին պիտակավորելով և անիմաստ կոչերով: Չեմ կարող սատարել մի մարդու այն պարագայում, երբ վերջինս եղել է «ուսապարկ», ով երեքուկես տարի շարունակ առիթը բաց չի թողել, որպեսզի խայթի ինձ և իմ ընկերներին հնարավոր բոլոր եղանակներով: Չեմ կարող կանգնել մի հարթակում կամ դրա կողքը մարդկանց հետ, ովքեր քաղաքական նկատառումներից ելնելով գրավել են ՊՊԾ գունդը, սպանել երեք ոստիկանի, պատանդներ պահել, թալանել բանկոմատը:
Եվ ձեզ էլ խորհուրդ կտամ չմասնակցել Նիկոլի կամ նրա տերերի կողմից բեմադրված ցանկացած տեսակի շոուներին, քանի դեռ վերը նշված մարդիկ կան, որովհետև ստացվում է, որ հերթական անգամ ստում են, շեղում են և մանիպուլացնում հանրությանը...
Տիգրան Վարդանյանի գրառումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր