Սուտն ու մանիպուլյացիան պոզով-պոչով կենդանի չեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններից մեկին:
«Նույն անձը ուղիղ մեկ ամիս առաջ ասում է, որ Սյունիքում առանց կրակոցի ՄԵՐ ՀՈՂԸ տալու որոշում է կայացրել. «Որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, որովհետև իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու»:
Այսօր ասում է. «Մենք որ հող տվող լինեինք` հեն ա էսքան կրակոց չէր լինի»:
Սուտն ու մանիպուլյացիան` պոզով ու պոչով կենդանի չեն…»,- գրել է Վարդեւանյանը: