00:00:00

Գալկինը ցույց է տվել Պուգաչովայի ննջասենյակը ամրոցում

04:12, 18 նոյեմբեր 2021 Ժամանց

Ռուս հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը Instagram-ի story-ներում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է երգչուհի Ալլա Պուգաչովայի ննջասենյակը։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ նրանց երեխաներ Հարրին և Լիզան Գալկինին բերեցին միջանցք, որտեղ փորձեցին վախեցնել նրան ուրվականի դեմք ունեցող սարսափելի դիմակով։ «Հայրիկ, տեսախցիկը միացրե՞լ ես: Արի այստեղ, քեզ բան ունեմ ցույց տալու», - տեսանյութի սկզբում ասում է Լիզան: Գալկինը ձևացրեց, թե վախեցել է, իսկ հետո երեխաները առաջարկեցին գնալ Պուգաչովայի մոտ, որն ընդհանրապես նման «անակնկալի» չէր սպասում և շատ վախեցավ։ «Այ-այ»,- բղավեց նա և նետեց սրբիչը: Միաժամանակ տեսախցիկի օբյեկտիվում է հայտնվում Պուգաչովայի սենյակում տիրող իրավիճակը։ Այնտեղ կար մահճակալ, բազմոց, երկու բազկաթոռ, սեղան, պատին երևում էր մեծ սրբապատկեր, իսկ վերևում՝ նկար։ Մի քանի մահճասեղան՝ լամպերով և մեծ պատուհաններ՝ վարագույրներով: Ամբողջ կահավորումը բաց գույներով էր։ Հարկ է նշել, որ Գրյազի գյուղում գտնվող Գալկինի և Պուգաչովայի տունը կառուցված է ամրոցի ոճով և նույնիսկ աշտարակ ունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր