00:00:00

Ինչո՞ւմն է Սյունիքը փրկելու Վահե Հակոբյանի «задержка»-ն

21:19, 17 նոյեմբեր 2021

Երեկ հայ հասարակությունը հերթական անգամ ականատեսը դարձավ երկրի թիվ մեկ քաղաքական մարմնի անգործությանը։ Հայաստանի սահմանին պատերազմ էր։ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու կողմնակից իշխանությունը, որի նպատակը «խաղաղության դարաշրջան» բացելն է, երեկ նույն այն պահին, երբ թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածում ռազմական գործողություններ էր իրականացնում, ԱԺ-ում զբաղված էր ոչինչ չասող օրակարգով։ Իհարկե առանձին պատգամավորներ ելույթներ ունեցան, բայց  ՔՊ-ականները բավականին զուսպ էին իրենց հայտարարություններով։ Բայց կարծես թե պետք է լիներ հակառակը։ Իշխանությունը բարձրագույն ամբիոնից պետք է դատապարտեր Ադրբեջանի սադրիչ գործողությունները, փոխարենը մեղադրանքի որոշ սլաքներ ուղղվում էին Ռուսաստանին։ Այն, որ գործող իշխանությունը տապալվել է իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ քննարկման առանձին թեմա է։ Սպասելիքներ գործող ռեժիմից հանրության լայն զանգված այլևս չունի։ Որոշակի սպասելիքներ արդարացիորեն կային խորհրդարանական ընդդիմությունից, որոնք հիշեցնենք մանդատները վերցրել էին, որ գային ԱԺ ու Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը օր ու արև չտային։ Բայց որտեղ էր ընդդիմությունը, երբ թշնամին կրակում էր հայկական սահմանին, երբ սպանում ու գերեվարում էր հայ զինվորի։ Նրանցից շատերը բավարարվեցին մեկ- երկու հարցազրույցով, մյուսները տաքուկ աշխատասենակներից էին հետևում իրադարձությունների զարգացմանը։ Սյունիքում տեղի ունեցող զարգացումները որեւէ կերպ չի մտահոգել անգամ այդ մարզից ընտրված պատգամավորներին։ Խոսքը իշխանական ֆրակցիայի «ուսապարկերի» մասին չէ։ Նրանք վաղուց այլեւս արժեք չեն ներկայացնում, հանրությունն էլ չի սպասում նրանց հայտարարություններին։ Այլ հարց է, որ լուռ էին նաև ընդդիմադիր դիրքերից հանդես եկող սյունեցի պատգամավորները։ Խոսքն օրինակ Վահե Հակոբյանի, Աննա Գրիգորյանի մասին է։ Ո՞ւր էին վերջիններս։ Երկիրըն ու սեփական հայրենիքը բացառապես «ստատուսներով» սիրելու ժամանակներն արդեն անցել են։ Հատված է կարմիր գիծը։ Գործող իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը ի թիվս այլ տարբերությունների ունեն մեկ կարևոր նմանություն։ Երկուսն էլ վտանգի ժամանակ «անհետանում» են։ Ու այս պարագայում մեղմ ասած զավեշտալի է դառնում գրառումներն ու «վերլուծություններն» այն մասին, թե Սյունիքը տալու համար է իշխանությունը կալանքի տակ պահում օրինակ Առուշ Առուշանյանին։ Վահե Հակոբյանն էլ հո ազատության մեջ է, ինչո՞ւմն է  Սյունիքը փրկելու նրա «задержка»-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր