00:00:00

«Հը՞ն, Նիկո՛լ, Ալիևը օպերատիվ կապով չի՞ տեղեկացրել, որ նոր հենակետ է դնում»․ Սևակ Հակոբյան

03:03, 14 նոյեմբեր 2021 Բլոգ

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նյութ հրապարակեցինք, որ դպրոցի տնօրենին ստիպել են հրաժարականի դիմում գրի կոկորդիլոսաբույծ Գարիկ Սարգսյանի օգտին ձայն բերելուց հրաժարվելու համար։ Ոչ մի արձագանք ոստիկանությունից ու դատախազությունից, քննչական որևէ մարմնից։ Նյութ գրեցինք, որ Տաթև-Կապան ճանապարհը արագ խցանվում է, ոստիկանությունն անմիջապես արձագանքեց, թե սուտ է (իհարկե՝ 100 անգամ ապացուցվեց, որ ոստիկանությունն է ստում)։ Նյութ են գրում, որ դատախազը ցանկանում է ՌԴ քաղաքացիություն ձեռք բռերել, անմիջապես արձագանքում են, թե սուտ է։ Նրանք չեն տեսնում հենց էդ նյութերի կողքին դրված ավելի կարևոր հոդվածը, որը քրեական հանցագործության մասին է, բայց դատախազի անձնական կյանքի մանրուքը անմիջապես գտնում են ու արձագանքում։ Էսօր Ադրբեջանը նոր հենակետ է դրել Սյունիքում, դա վաղը կարող է դառնալ նոր մաքսակետ։ Հայկական գյուղ է հայտնվում շրջափակման մեջ, ճանապարհն այլևս անվտանգ չի հայաստանցիների համար։ Ու էդ մասին ոչ մի պաշտոնական խոսք, անգամ՝ իրազեկում։ Թվում է, թե պաշտպանության նախարարը, արտգործնախարարը, ոստիկանապետը, մարզպետը, վարչապետը եղբայրական գերեզման են մտել։
Բայց եթե գրեինք հանկարծ, որ էնօրվա միտինգին բեմից ընկնողը էս թվարկածս պաշտոնյաներից մեկնումեկն է եղել, անմիջապես կարձագանքեին։ Հը՞ն, Նիկո՛լ, Ալիևը օպերատիվ կապով չի՞ տեղեկացրել, որ նոր հենակետ է դնում։ Ահա թե ինչ է լինում, երբ երկիրը ղեկավարում է դեղին մամուլի ներկայացուցիչը։ Էս նկարի մարդիկ վաղը պետք ա պատասխան տան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր