00:00:00

Ռուսաստանը եւս դուրս մնաց․ ովքեր են «Եվրատեսիլ 2018»-ի երկրորդ կիսաեզրափակչի հաղթողները

13:00, 11 մայիս 2018 Ժամանց

Նախօրեին տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը։ Ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքներով եզրափակիչ անցան հետեւյալ երկրների ներկայացուցիչները՝ Սերբիա, Մոլդովա, Հունգարիա, Ուկրաինա, Շվեդիա, Ավստրալիա, Նորվեգիա, Դանիա, Սլովենիա, Նիդեռլանդներ: Նշենք, որ երկրորդ կիսաեզրափակչում դուրս մնաց Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոիլովան, ով դեռ նախորդ տարի պետք է մասնակցեր մրցույթին, սակայն Ռուսաստան-Ուկրաինա լարված հարաբերությունների պատճառով չմեկնեց մրցույթի՝ այն 2017-ին անց էր կացվում Ուկրաինայում։ Նշենք, որ առաջին կիսաեզրափակիչից երզրափակիչ են անցել Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։ Այս երկրների մասնակցիներին եզրափակիչում կմիանան նախորդ տարի հաղթած երկրի՝ Պորտուգալիայի, ինչպես նաեւ մրցույթի կազմակերպիչ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի մասնակիցները: Հիշեցնենք նաեւ, որ առաջին կիսաեզրափակչում մրցույթի հետագա պայքարից դուրս մնաց նաեւ  Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը։ Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր