Քիչ առաջ խորը վշտով տեղեկացանք,որ կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը։ Հայրենասեր կնոջ բացառիկ կերպար, որն այդպես էլ անդավաճան մնաց իր հող ու ջրին՝ երբեք չլքելով Արցախը՝ ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ առողջության կտրուկ վատթարացման ժամանակ, երբ Երեւանում բուժումը շարունակելու կարիք կար։
Իրապես մեծ ու անդառնալի ցավ կապրի յուրաքանչյուրն, ով բախտ է ունեցել շփվելու եւ ճանաչելու տիկին Սարգսյանին։
Խորին ցավակցություններս եմ հայտնում Սերժ Սարգյանին, իր ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին։ Համբերություն եւ կորստի ցավը հաղթահարելու ուժ ու կարողություն եմ մաղթում Սարգսյանների ընտանիքին։
Լույս իջնի Ձեր հոգուն, լույսերի մեջ լինեք, սիրելի տիկին Նորա: