00:00:00

Հայաստանը դառնում է Մեծ Թուրան հակահայկական ապազգային նախագծի առանցքային դերակատարը․ Աբովյան

01:10, 08 նոյեմբեր 2021 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դե ինչ, հավաստի աղբյուրները հաստատում են, որ նախապատրաստվում է շուտով անցկացնել եռակողմ «քննարկում» առաջին դեմքերի մակարդակով,այսինքն ռուսական կողմի միջնորդությամբ  Փաշինյան-Ալիև ֆորմատով։

Ասեմ նաև, որ հանդիպումը լինելու է օնլայն ռեժիմով։

Ի ՞նչ սպասել։

Կարծում եմ, որ այս անգամ մեզ բոլորիս սպասում է այս կամ այն ձևաչափով երկու հիմնական դրույթների ամրագրում։

Առաջինը` կլինի այն, որ Հայաստանը և Ադրբեջանը կվերահսատատեն դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների մեկնարկը, ինչը, մեղմ ասած, մի քիչ այդպես չէ, քանզի ադրբեջանական և հայկական կողմերը արդեն առանց որևէ փաստաթղթերի արդեն իսկ սկսել են «սահմանների» իբր ճշգրտումը, ինչը իրականում բերեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիայի և թույլ տվեց թշնամի Ադրբեջանին ապագա սրացումների ներքո վերահսկողություն սահմանել հայկական լոգիստիկ ուղիների ուղղությամբ։

Սա իրականում արդեն փաստ է, քանզի փաշինյանական իշխանությունները առանց որևէ կաշկանդվածության համաձայնվել են հանձնել` Գորիս-Կապան ավտոմայրուղու կարևորագույն հանտվածը:

Երկորդը` վերահաստավելու է, որ Հայսատանը և Ադրբեջանը ակտիվացնելու են իրենց քայլերը երկու երկրների միջև ճանապարհների իբր ապաշրջափակման համար, ինչը նշանակելու է, որ իհարկե է ոչ մի «միջանցք» չի լինի (սա միայն և միայն ռուսների և իրանցիների շնորհքն է, ոչ թե փաշինյանական իշխանությունների, սա պետք է շատ հստակ ֆիքսել), սակայն այս պարագայում Հայաստանը դառնում է Մեծ Թուրան հակահայկական ապազգային  նախագծի առանցքային դերակատարը։

Թուրքերը հասկացան, որ այս փուլում Հայաստանի մասնատումը մի քիչ կհետաձգվի, սակայն այն պահից սկսած երբ թուրքերը և ադրբեջանցիները կստանան մեր տարածքով ուղիղ ճանապարհ պետք է միանշանակ սպասել, որ հետագայում  Հայաստանի մասնատման վտանգը դառնալու է առավել քան իրատեսական։

Ճիշտ է, հիմնական խաղացողները (Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և Հնդկաստանը) անելու են հնարհավորը, որպեսզի մաքսիմալ չեզոքացնեն վտանգները Հայաստանի համար (բնականաբար իրենց շահերից դուրս գալով ), սակայն շատ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը թուրքերին կտա բազմաթիվ առիթներ` օգտագործելով իրենց դիրքերը հարվածել մեզ և վերջնակապես լուծել հայկական հարցը տարածաշրջանում։

Ու չկասկածեք, որ հենց այդպիսի հնարավորություն լինի,ապա թուրքերը խփելու են, հատկապես, որ ներկայիս իշխանությունները իրենց «խաղաղասիրական», իսկ իրականում` պարտվողական քայլերով անում են այդ հակահայկական սցենարի իրականացման համար ամեն ինչ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր