00:00:00

Ոստիկանությունը մտավախություն ունի՝ արքայազն Հարիի հարսանիքին ահաբեկչությունը չի բացառվում

22:15, 10 մայիս 2018 Ժամանց

Ապագա նորապսակներ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Վինձոր քաղաքի փողոցներով բաց կառքով շրջելու ցանկությունն իրավապահների համար իսկական գլխացավանաք է դարձել, քանի որ ոստիկանությունը վախենում է դիպուկահարներից, որոնք կարող են ահաբեկչություն իրականացնել։ Այս մասին գրում է Sunday Times-ը։ Հատուկ ծառայությունները մտավախություն են հայտնում, որ մայիսի 19-ին կայանալիք պսակադրության ժամանակ կարող է դիպուկահարի մասնակցությամբ ահաբեկչություն տեղի ունենալ։ Աղբյուրը պարբերականին ասել է, որ Վինձորում շատ տեղեր կան, որտեղ կարող են զինված մարդիկ թաքնվել, իսկ ահաբեկիչները՝ հարձակվել անցնող թափորի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր