00:00:00

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել հայ աղջկա և ադրբեջանցիների միջև. տեղեկություններ Մոսկվայի ոստիկանությունից

03:54, 04 նոյեմբեր 2021 Բլոգ

Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի՛ ԶԼՄ-ներ, լրագրողներ, անհատ փորձագետներ և ֆեյսբուքահայություն,
Ուզում եմ տեղեկացնել, որ երեկվանից շրջանառվող լուրը, թե իբր Դիանա Մարտիրոսյան անունով հայուհին ծեծի է ենթարկել ադրբեջանցիների, չի համապատասխանում իրականությանը, այլ կերպ ասած՝ ֆեյք նյուզ է։
Այս պահի դրությամբ՝ Մոսկվայի ոստիկանությունը որևէ տեղեկություն չունի տվյալ միջադեպի մասին։ Ապատեղեկատվություն տարածելուց առաջ՝  մի փոքր վերլուծենք եւ մտածենք. նախ Մոսկվայում, ինչպես գիտեք, լոքդաուն է, եւ չեն աշխատում ժամանցային վայրերը, այդ թվում նաեւ մարզասրահները: Այսինքն՝ «Դիանան» երեկվա դրությամբ չէր կարող վերադառնալ մարզասրահից։ Եթե տուժածներից մեկը միջին ծանրության վնասվածք ստացած լիներ, միանշանական ոստիկանությունը տեղեկություն կունենար այս մասին, քանի որ այն արդեն քրեական պատասխանատվություն ենթադրող արարք է։ Եվ ամենակարևորը՝ ադրբեջանցիները վաղուց վայնասուն բարձրացրած կլինեին։
Այնպես որ, դեռ պարզել է պետք՝ սա էժանագին ապատեղեկատվություն է ադրբեջանցիների՞ կողմից, թե՞ թուրքանման հայերի, ովքեր առանց հասկանալու՝ իրենց դիտելիությունների, սեփական փիարի կամ մատուցվող ծառայությններով ռուսատանաբնակ հայության վրա դուրս գալու համար նոր «ծիրանային պատերազմներ» հրահրելու փորձեր են անում։ Առավել զարմանալի է, որ որոշ փորձագետներ էլ են զբաղված ֆեյք աղբյուրների տարածմամբ: Ինչեւէ, չեմ բացառում նման դեպք հետագայում, մեր աղջիկների համարձակության վրա նույնպես չեմ կասկացում, եւ թող «Դիանան» հորինված, բայց եւ մեր աղջիկների հավաքական կերպարը դառնա: Իսկ այս պահին խնդրում եմ՝ մի՛ շարունակեք տարածել անհայտ ծագումնաբանություն ունեցող կայքերի ապատեղեկատվությունները։
Նշեմ նաև, որ 2 օր առաջ նույն մակարդակի աղբյուրներից տարածվում էր նյութ, որ իբրև թե Ռամիլ Սաֆարովին 2 հայ սպորտսմեններ են ծեծել։ Իրականությունը այն է, որ Ռամիլ Սաֆարովը անգամ ՌԴ մուտք գործելու իրավունք չունի։ Իսկ ես մի բանում համոզված եմ, և որոշ տեղեկության տիրապետում եմ, որ դեռ հունիս-հուլիս ամիսներից, որոշ մարդիկ մեծ ցանկություն ունեին ՌԴ-ում հայակական լսարան ձեռք բերելու և կայքեր աճեցնելու, և այսպիսի ինֆորմացիոն վիրուսների միջոցով լսարան են ձեռք բերում»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր