00:00:00

Հունիսի 20-ին 3-րդ քվեաթերթիկ ընտրած անդեմ մասսա, ըստ քո իսկ ընտրած իշխանության, ընդամենը տուգանքի մատերիալ ես․ Գրիգորյան

16:53, 30 հոկտեմբեր 2021 Բլոգ

Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քանի որ նոյեմբերի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելը կրկին պարտադիր է դառնում, ապա ցավակցում եմ ՀՀ ոստիկանությանը, իսկ դիմակ չկրելու համար անձանց տուգանողների հետ ինչպես միշտ կհանդիպենք ՀՀ վարչական դատարանում, ավելի ճիշտ կգան իրենց նկատմամբ գալիք բազմաթիվ հաղթանակներս տոնելու:
Իսկ դու, հունիսի 20-ին 3-րդ քվեաթերթիկ ընտրած անդեմ մասսա, ըստ քո իսկ ընտրած իշխանության, ընդամենը տուգանքի մատերիալ ես։
Ցտեսություն։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր