00:00:00

Կարոտել եմ… Եթե Աստված չվերադարձնի քեզ ինձ, ապա…

19:30, 24 հոկտեմբեր 2021 Բլոգ

Դիզայներ Գագա Ամատունին Հայկոյի մտերիմ ընկերն էր: Վերջինս նրա երեխաների կնքահայրն էր: Starnews-ն արդեն հայտնել էր, որ դիզայների դուստրը՝ Մարիան, բավական ծանր է տանում սիրելի կնքահոր կորուստը: Նա կրկին Հայկոյին նվիրված գրառում է արել: Հրապարակել է նաև իրենց լուսանկարը: Իսկ մեկ այլ ինստագրամյան սթորիին կից գրել է. «Կարոտել եմ»: Նա հրապարակել է նաև Հայկոյի կատարումներից և դրան կից գրել է. «Եթե Աստված չվերադարձնի քեզ ինձ»: Ավելի վաղ Մարիան նաև գրել էր. «Իմ ամենահարազատ մարդ: Սիրում եմ քեզ շատ, ու գիտեմ, որ միշտ ինձ հետ ես: Ամենալուսավոր ու ամենավստահելի, աշխարհում չկար քեզնից ավելի բարի մարդ ու վստահ եմ, որ էլ չի լինի: Բայց ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, չեմ հավատում, որ էլ չեմ կարա սպասեմ, որ գաս, որ ամեն ինչ լույսով լցվի, դու միշտ ինձ հետ ես եղել ամեն վայրկյան, ինչ ծնվել եմ, ու գիտեմ, որ հիմա էլ մենակ չես թողնի: Չեմ հավատում, բայց կյանքը ստիպեց, որ հավատամ ու տարավ ինձնից քեզ, իմ Հայկո: Անվերջ խնդրում եմ, որ հետ գաս: Իմ կյանքի ամենաբարի ու լույս մարդ, մերսի քեզ ամեն վայրկյանի համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր