00:00:00

Ձեր դուրը գալի՞ս է ձեր իսկ գրած սցենարը․ Տ․ Վարդանյան

17:41, 24 հոկտեմբեր 2021 Բլոգ

Ամբողջ համացանցը գուժում է, որ նոյեմբերի 9-ին նախատեսվում է եռակողմ նոր երկու փաստաթղթերի ստորագրում, իսկ ըստ Իշխան Սաղաթելյանի հայտարարության հենց նոյեմբերի 9-ին և 10-ին ընդդիմությունը պետք է հանրահավաք անի:
Ես այսպես թե այնպես ներկա եմ լինելու, որովհետև սիրում եմ իմ երկիրը ու չեմ ցանկանում տեսնել նրա վերջնական անկումը, բայց ունեմ երկու հարց.
1. Էլի փողոցից փողոց ենք քայլելու՞ , իսկ վերջում հայտարարվի մոտավորապես հետևյա՞լը` ապրեք, գնացեք տուն` վաղը կգաք: Հա՞:
2. Այսինքն, մենք սպասում ենք , որպեսզի ստորագրի էդ փաստաթղթերը և նոր քայլեր ձեռնարկե՞նք: Մինչ դա արդյո՞ք հնարավոր չէ քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխենք նոր արհավիրքը, թե՞ նորմալ է, ի՞նչ է եղել որ:
Պինդ էլ ենք, տոկուն էլ ենք, ամուր էլ ենք, ուրի՞շ: Ուրիշ ի՞նչ ա լինելու: Ձեր դուրը գալի՞ս է ձեր իսկ գրած սցենարը:
Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր