00:00:00

Բուքմեյքերները անվանել են Եվրատեսիլի ֆավորիտներին

03:40, 10 մայիս 2018 Ժամանց

Բուքմեյքերները կարծում են, որ «Եվրատեսիլ-2018» միջազգային մրցույթի հաղթողի գլխավոր հավակնորդը Կիպրոսի ներկայացուցիչ Էլենի Ֆորեյրեն է: Առաջատարների եռյակում են նաև նորվեգացի Ալեքսանդր Ռիբակը և Իսրայելի ներկայացուցիչ Նեթա Բարզիլայը: Տվյալները հրապարակվել են eurovisionworld.com կայքում: Հիշեցնենք, որ Լիսաբոնի «Ալթիս Արենա»-ում անց է կացվում «Եվրատեսիլ-2018» միջազգային 63-րդ մրցույթը: Առաջին կիսաեզրափակչի հաղթողներն են Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի և Իռլանդիայի ներկայացուցիչները: Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 12-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր