00:00:00

ՔՊ նախընտրական շտաբում ոչ մի միջադեպ, ծեծկռտուք չի եղել․ Էմմա Պալյան

16:06, 19 հոկտեմբեր 2021 Բլոգ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, հերքելով մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների գիշերը ՔՊ-ականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ «ՔՊ նախընտրական շտաբում ՈՉ մի միջադեպ, ծեծկռտուք չի եղել ընտրությունների օրը, ինչի մասին արդեն 2 օր է տարբեր լրատվամիջոցներ գրում են։ Գյումրու ՔՊ թիմը, ինչպես միշտ, եղել և շարունակում է լինել միասնական, ասեմ ավելին՝ նման հրապարակումներն էլ ավելի են մեզ դարձնում միասնական...Շարունակեք նույն ոգով»,- գրել է պատգամավորը։  Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր․  «Գյումրիի ընտրություններում պարտվելուց հետո Գյումրու ՔՊ-ի շտաբում վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել։ Սկսել են միմյանց մեղադրել պարտության համար, հարձակվել են իրար վրա, անգամ հայհոյանքներ ու ծեծկռտուք է եղել: Վիճել են հատկապես ՔՊ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն ու նախկին մարզպետ, այժմ ԱԻ փոխնախարար Կարեն Սարուխանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր