Ես այն տպավորությունն ունեմ, որ մենք բոլորս մասնացցում ենք անվերջ ազգային խայտառակության փառատոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Աբովյանը։
«Եվ ամենաահավորը նա է, որ մեզանից շատերը արդեն կարծես թե մերվել են ապրել ադրբեջանցիների կողմից ամենօրյա ազգովի մեզ բոլորիս նսեմացնելու փորձերի ներքո։
Որքան էլ Հայաստանի ներկայիս գերխաղաղասեր իշխանությունները իրենց դնեն չգիտեմ ինչի տեղ և համաձայնվեն հանձնել Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հիմնվելով ինչ որ շինծու հիմնավորումների վրա, միևնույն է ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքները այժմ օկուպացված են ադրբեջանցիների կողմից և ադրբեջանցիները անում են հնարավորը և անհնարինը, որպեսզի այդ տարածքների օկուպացիան լեգիտիմացնեն։
Իհարկե շատ կոպիտ և աբսուրդային օրինակ է թվում առաջին հայացքից, սակայն միջազգային իրավունքի մասով այն ինչ կատարվում է Գորիս֊Կապան օկուպացված տարածքներում ոչ պակաս աբսուրդ է, քան իմ բերած օրինակը։