Իշխանական այն «բեզպրեդելը», որն իր դրսևորումն է ունենում նաև ՏԻՄ ընտրություններում, միգուցե կարճաժամկետ կտրվածքով իշխանության պահպանման խնդիր է լուծում, սակայն առավել երկարաժամկետ ժամանակահատվածում բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ»խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Իշխանական այն «բեզպրեդելը», որն իր դրսևորումն է ունենում նաև ՏԻՄ ընտրություններում, միգուցե կարճաժամկետ կտրվածքով իշխանության պահպանման խնդիր է լուծում, սակայն առավել երկարաժամկետ ժամանակահատվածում բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին։
Իշխանության՝ ՏԻՄ ընտրություններում ներկայացված կազմը ևս հուշում է, որ այն հետագայում իր նպաստն է բերելու երկրում իշխանափոխության գործընթացն արագացնելու գործում։