00:00:00

«Հայ ազգն ամբողջ աշխարհին ցույց տվեց պայքարի ճիշտ օրինակը». Ռոզի Արմեն

19:30, 08 մայիս 2018 Ժամանց

Ֆրանսիաբնակ լեգենդար երգչուհի Ռոզի Արմենը ելույթ ունեցավ ՀՀ Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում: Նա ողջունելով հրապարակում հավաքված հայրենակիցներին ասաց. «Շատ հպարտ եմ Հայաստանի հայ ժողովրդով, շատ ազդված եմ, տպավորված եմ ձեր թավշյա հեղափոխությամբ: Հայ ազգը նորից ամբողջ աշխարհին ցույց տվեց, պայքարի ճիշտ օրինակը: Ազգ, առաջ ընթանալու համար պիտի ունենա ձեր պես նոր սերունդ և երիտասարդություն: Նոր սերունդ՝ կրթված, հարգանքով, խոհեմ: Այս սիրուն երիտասարդներով մեր փոքրիկ երկիրը պիտի կառուցի իր ապագան: Ես հուսով եմ իմ սիրելի հայրենակիցներ, որ աշխարհասփյուռ հայերը կվերադառնան Հայաստան: Մենք այդ հույսով ենք ապրում»: Այսնուհետև շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու առթիվ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր