Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետություն, որտեղ տարածքային ամբողջականություն ու ինքնիշխան տարածք ձևակերպումներն այլևս բովանդակություն չունեն քննարկվում է սահմանադրական փոփոխությունների հարցը։
Տպավորություն է, թե պատերազմը հաղթել ենք, գերիներ չունենք, Շուշիի Ղազանչեցոցը կանգուն է իսկ Հայաստանն էլ շարունակում է երաշխիքը լինել հայկական պետականությունների գոյության և մնացել է միայն սահմանադրական «շտկումներ» անել ըստ դավաճանի սրտի։
Հայաստանի իշխանության զավթման հերթական ապացույցն է, երբ ՄԻՊ-ն ու անհատները հետաքննում են ադրբեջանի վայրագությունները, իսկ արդարադատության նախարարը բացարձակ դատարակ տեքստով հայտարարում, թե սահմանդրական փոփոխություններն ամենակարևոր հարցն են։ Երբ իբր Հայաստանի անվտանգության ու «գունագեղ տականքության» մասին դատապարտող հայտարարություններ անողները նստած լսում են նիկոլի հանցակցին։
Հ.Գ. Հասկացեք վերջապես, սրանց սահմանադրական փոփոխություն պետք չէ, իրենք ապացուցել են, որ Սահմանադրությամբ էլ, առանց դրա էլ հանգիստ քանդում են երկիրը»: