Խմբագիր, բլոգեր Արամ Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինքը Գաբրիելյան Հովհաննեսն է, ով 2020 թվականի հոկտեմբերի 18-ից անհայտ կորած է համարվում։ Հովհաննեսը մեկն էր նրանցից, ում առանց հրամանատարության ուղարկել էին Ջրական (Ջեբրայիլ)...
Նա գերադասեց մնալ այն հողում, որը դուք հանձնեցիք, չնայած ինքը հրետանավոր էր, բայց դուք իրեն ինքնաձիգ տվեցինք ու ասեցիք` «դու պեխոտ ես»։ Հանուն ճշմարտության խոստովանենք՝ 9 պատրոն կրակել էր...
Վաղը Հովհաննեսի հոգեհանգիստն է։ Հոկտեմբերի 12-ից դին եղել ա սառնարանում։ Մինչև վերջին օրը ծնողներին ասել են՝ «անհետ կորածա, մասունքները չկան, գնացեք, ման եկեք»։
Հովհաննեսը 23 տարեկան էր։
Ինֆորմացիան՝ Арман Сулейманян-ի էջից»: