00:00:00

Տոպը՝ ջինսի համադրությամբ. Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը Հունաստանից

17:07, 22 օգոստոս 2021 Ժամանց

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։ Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին բաց գույնի տոպ է կրում, ջինսե տաբատ։ Նազենին արձակել է մազերը, արեւային ակնոց ընտրել։ «Բարի լույս ու խաղաղ կիրակի: Թող օրը լինի շարժման ու կիսատ գործերն ավարտելու: Էն, որ մի դար ձեր ձեռքը չէր հասնում էդ գործին, այ հենց դա ( կան չէ՞ այդպիսիք)»,- մեկնաբանություններում գրել է նա։ Ավելի վաղ արված գրառմամբ դերասանուհին նշել էր՝ աշխարհում ամենից ավարտունը մարդը պետք է լիներ, բայց ամենից անկատարն է: «Ու վատն այն է, որ էդպես էլ ոչինչ չհասկացավ Մարդը... ում տրվել էր կատարելությունն ու հավերժությունը, սերն ու արվեստը, մաքրությունն ու բարությունը: Մարդը էդպես էլ չսովորեց ընտրել լավն ու գեղեցիկը, և չփչացնել, ընտրել սերն ու չայլանդակել, ընտրել հավատարմությունն ու չդավաճանել, ընտրել բարին ու չչարանալ, ընտրել Աստծու ստեղծածն ու իր հոգին դժոխքի չվերածել.. Մարդը, ծնված բոլորից առավել, ու ինքնակամ դարձած բոլորից թերի... Ադավաճան մնար գոնե իր՝ մարդկային բնույթին... Մարդու համար ստեղծված դրախտային աշխարհն ու Մարդը, որը ստեղծելուն զուգահեռ և առավել՝ սովորեց քանդել ու ոչնչացնել... Մարդը, որը մեղքը տեսավ բոլորի ու ամենի մեջ, բայց էդպես էլ չսովորեց կարդալ իրեն, մարդը, որը մի քանի հազարամյակ էդպես չհասկացավ՝ ինչպես Մարդ մնալ»,- Ինստագրամում գրել էր նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր