00:00:00

Միրիամ Բաղդասարյանը չհաղթեց կանադական «Ձայնը»-ում

19:51, 07 մայիս 2018 Ժամանց

Կանադական «Ձայնը» նախագիծը մոտեցավ ավարտին: Չնայած Հայաստանում շատերն անհամբերությամբ սպասում էին մեր հայրենակցուհու՝ Միրիամ Բաղդասարյանի հաղթանակին՝ մրցույթում հաղթեց 27-ամյա Յամա Լորենթը, որը Գարուի թիմից էր: Խոսելով իր մասնակցի մասին՝ հայտնի երգիչը նշել է, որ Յաման իր համար էլ էր բացահայտում, որի հետ համագործակցությունն անպայման շարունական բնույթ է կրելու: Ինչ վերաբերում է մեր հայրենակցուհուն, ապա ինչպես գրում է մրցույթի պաշտոնական կայքը՝ նա, ինչպես միշտ, էներգետիկ ելույթ է ունեցել: Ի դեպ, Միրիամը մրցույթի ամենակրտսեր մասնակիցն էր. նրա 19-ամյակը լրացել է այս շաբաթ: Չնայած Միրիամը չի հաղթել մրցույթում՝ նա ձեռնունայն չի մնացել: Հայուհին տպավորել է իռլանդական հայտնի Kodaline խմբին, որոնք առաջարկել են աղջկան իրենց հետ ելույթ ունենալ միեւնույն բեմում:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31