00:00:00

«Բոլոր «պարերը պարել» է, հիմա էլ արտաքին ակտիվ քաղաքականություն ու արտաքին հետախուզական ծառայություն է խոստանում»․ Շարմազանով

21:53, 18 օգոստոս 2021 Բլոգ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոր «պարերը պարել» է, հիմա էլ արտաքին ակտիվ քաղաքականություն ու արտաքին հետախուզական ծառայություն է խոստանում։ Մեկը չկա հարցնի, թե դեռ 2019-ին քո կողմից հայտարարված «այլ պետությունների գործակալներից» գոնե մեկն ինչո՞ւ առ այսօր ձեր իսկ կողմից հայտնաբերված չէ։ Ո՞վ է հրաժարվել հայանպաստ բանակցային ժառանգությունից, մերժել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերը։ Ո՞վ է Ադրբեջանի ղեկավարին «կառուցողական» անվանել։ Ո՞վ է ասել. «ինչ պետք է, դա էլ կբանակցեմ»։ Ովքե՞ր էին խոստանում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Ովքե՞ր էին «կուրծք ծեծում», որ Արցախի օդը պաշտպանված է։ Ո՞վ ՀԱՊԿ-ից հետ կանչեց գլխավոր քարտուղարին ու փչացրեց հարաբերությունները դաշնակից Ռուսասատանի հետ։ Ո՞վ հոկտեմբերի 19-ին մերժեց Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը, որի հետեւանքով հազարավոր տղաներ զոհվեցին։ Իսկ Շուշին, Հադրութը, Արցախի մեծ մասի հանձնումը, նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի խայտառակությունն ո՞վ է ստորագրել։ Ո՞վ է թուրքին Սյունիքի ու Գեղարքունիքի տարածքներ առանց դիմադրության մտնելու «կանաչ լույս» վառել։ Ո՞վ է խոստացել ու մինչ օրս մեր գերիներին տուն չի վերադարձրել։ Ո՞վ է առանց Արցախի կարգավիճակի ճշտգրտման պատրաստ ադրբեջանցիների հետ սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնել։ Նախաձեռնող արտաքին քաղաքականությունից խոսոմ է մեկը, ում թշնամի երկրի ղեկավարը հրապարակային ինչ ասես ասել է, իսկ ինքը ոչ միայն ծպտուն չի հանել, այլ գնացել հետը «ужин» է արել։ Ու այսքանից հետո դեռ «դարակազմիկ» ելույթներ է ունենում։ Սուտն էլ չափ ու սահման պետք է ունենա։ Հ.Գ. Մարդկային ամենակարեւոր առաքինություններից է չափի զւացումը։ Սոկրատ»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր