00:00:00

Մեզ սպասում են ճակատագրական գործընթացներ և մեզնից յուրաքանչյուրն ունի իր անելիքն ու պատասխանատվությունը. Ա. Ղազինյան

18:02, 15 օգոստոս 2021 Բլոգ

Թշնամական պետության ղեկավարը բացել է բոլոր խաղաքարտերը՝ նշելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի առջև դրված են խաղաղության պայմանագրի պահանջներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է ԱԺ «Հայաստն» դաշինքի  պատգամավոր Արթուր Ղազինյան: «Թշնամական պետության ղեկավարը բացել է բոլոր խաղաքարտերը՝ նշելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի առջև դրված են խաղաղության պայմանագրի պահանջներ: Դրանք են. 1. Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային աբողջականության ճանաչում՝ Արցախից հրաժավել; 2. Սյունիքով ացնող հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք; 3. Սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա: Ամենավտանգավորն ու ստորացուցիչն այստեղ այն է, որ նա պնդում է, որ խաղաղության այս պայմանների հետ համաձայն է ոչ միայն Հայաստնի կառավարության ղեկավարը, այլ նաև Հայաստանի «ժողովուրդը»: Որպես իրա այս պնդման հիմնավորում նա բերում է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները: Այն որ Հայաստանի կառավարության ղեկավարը համաձայն է Ադրբեջանի նախագահի հետ, դա նորություն չէ. սա բազմիցս հաստատվել է վերջին 3 տարիների ընթացքում իր կատարած քայլերի ու արտահայտած մտքերի շարքում: Հիմա մնում է հասկանալ, Հայաստանի ժողովուրդը համաձայն է՞ Ալիևի հետ և պատրաստ է՞ կատարել նրա բոլոր պահանջները: Մեզ սպասում են ճակատագրական գործընթացներ և մեզնից յուրաքանչյուրն ունի իր անելիքն ու պատասխանատվությունը՝ Հայկական երկու պետությունները պահելու, ուժեղացնելու և հետագայում մեր երեխաներին արժանապատիվ ժառանգություն թողնելու հարցում»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր