Լրագրողների աշխատանքը չպետք է տուժի, եթե պատգամավորները չեն կարողանում իրենց նորմալ պահել, էլ չեմ ասում աշխատել, ֆեյսբուքի իր էջում գրել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։
«Լրագրողի պարտականությունն է այս ամենի մասին տեղեկություն ստանալ և իրազեկել հանրությանը, ցույց տալ՝ ովքեր են իրենց ընտրյալները։ Միաժամանակ, ԱԺ նախագահը օր օրի ընդարձակում է մամուլը գրաքննելու իր հնարավորությունները։ Կանգ առեք», - նշել է նա։