00:00:00

Եվ այսպես, ի՞նչ են զգում իսկապես փոքր առնանդամ ունեցող տղամարդիկ (18+)

05:02, 11 օգոստոս 2021 Ժամանց

Cosmopolitan.com կայքը մի շատ տաբուացված թեմայի շուրջ հարցազրույց է ունեցել երկու տղամարդկանց հետ, ովքեր խոստովանել են, որ շատ փոքր առնանդամներ ունեն: Ահա թե ինչ են պատմում նրանք: Քանի՞ տարեկան եք: Տղամարդ Ա (այսուհետ՝ Ա). 25: Տղամարդ Բ (այսուհետ՝ Բ). 33: Դուք քնում եք կանա՞նց, տղամարդկա՞նց, թե՞ երկու սեռի հետ էլ: Ա. Կանանց: Բ. Կանանց, չնայած նրան, որ երբ 20 տարեկանից մի քիչ մեծ էի՝ էքսպերիմենտներ եմ արել նաև տղամարդկանց հետ: Դուք նշում եք, որ փոքր անդամ ունեք: Որքա՞ն է դրա չափը: Ա. Մոտ 10 սմ՝ էրեկտիվ վիճակում ու մոտ 4 սմ՝ հանգիստ վիճակում: Բ. Մոտ 8 սմ՝ գրգռված վիճակում: (Խմբագրի նշում. առնանդամի միջին չափերն են՝ 9.2 սմ՝ հանգիստ վիճակում և 13.1 սմ՝ էրեկտիվ վճակում) Ե՞րբ հասկացաք, որ ձերը սովորականից փոքր է: Ա. Վաղ դեռահասության տարիներին՝ 13 տարեկանում: Երբ փոխվում էի լողի դասից հետո, ես նկատեցի, որ այլ տղաների անդամները շոշափելիորեն ավելի մեծ են իմինից: Իմը շա՜տ փոքր էր թվում նրանցինի համեմատ: Ես սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել անդամներին ու արագ գիտակցեցի, որ ես փոքր առնանդամ ունեմ: Բ. Մոտ 13 տարեկանում, երբ տեսա այլ տղաների անդամները հանդերձարանում: Ավելի մեծ առնանդամների ու մազածածկի ականատես լինելով՝ ինձ նվաստացած զգացի: Ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ ես պետք է իմ սեռական օրգանները թաքցնեմ, որպեսզի ծաղրի չենթարկվեմ: Սկզբում ես կարծեցի, որ պարզապես ուշ եմ զարգանում, բայց երբ 15 տարեկանում իմ մազերն էլ սկսեցին այնտեղ աճել, անդամս, միևնույն է, մնաց նույն չափի: Ի՞նչ էիք դուք զգում՝ ավելի հասունանալով: Ա. Ես ամաչում էի: Հանդերձարանում ես փոխվում էի անկյունում՝ անդադար վախենալով, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել իմ անդամն ու ծիծաղել: Բ. Ես ամաչում էի դրանից ու ցանկանում էի ավելի մեծ անդամ ունենալ: Ես չէի փորձում աղջիկների հետ համբուրվելուց այն կողմ գնալ, որովհետև զգում էի, որ իմ փոքր անդամ ունենալու փաստն ավելի ուշ կդառնար ողջ դպրոցի քննարկան առարկան: Հետագայում ես նույն զգացողությունն ունեի աշխատավայրում: Դրա հետ կապված՝ ի՞նչ եք դուք զգում հիմա: Ա. Ես աստիճանաբար համակերպվում եմ այն մտքի հետ, որ փոքր առնանդամ ունենալը մի բան է, որի հետ ես քիչ բան կարող եմ անել ու ստիպված եմ ընդունել դա: Ես մինչև հիմա էլ չեմ սիրում փոխվել այլ տղամարդկանց առջև և առ այսօր պայքարում եմ, որպեսզի հանդուրժեմ փոքր անդամ ունենալու հանգամանքը, բայց, այնուամենայնիվ, ես նույն այն բացարձակ ամոթխածության զգացումը չեմ ունենում, ինչ ունենում էի հասունանալիս: Բ. Ես հիմա ինձ լավ եմ զգում ու հատկապես այն բանից հետո, երբ բացահայտեցի նվաստացման ֆետիշը: Ես ունեմ թվիթերյան էջ՝ փոքր անդամների նվաստացման վերաբերյալ: Հայտնի ֆետիշիզմ կա, երբ հասուն տղամարդիկ, ովքեր փոքր անդամներ ունեն, ծանակվում են, ենթարկվում ու պատժվում են դոմինանտ կնոջ կողմից: Կանայք մնում են ամբողջովին հագնված, մինչդեռ տղամարդիկ մերկանում են, կանացի են դառնում՝ շպարի ու կանացի հանդերձանքի միջոցով, ինչից հետո նրանց ստիպում են մաստուրբացիայով զբաղվել, կամ էլ կանացի հանձնարարություններ են տրվում նրանց, ինչից այդպիսի տղամարդիկ խիստ գրգռվում են: Դատելով ձեր փորձից՝ չափը կարևո՞ր է այն մարդկանց համար, ում հետ քնում եք: Ա. Ինձ թվում է, դա ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան նրանց: Այնուամենայնիվ, ես երբեք չեմ կարողացել կնոջը հեշտանքի հասցնել ներթափանցման միջոցով: Երբ ես կորցրեցի կուսությունս, ես շատ վախենում էի, որ զուգընկերուհիս կծիծաղի ու կլքի ինձ, ուստի անընդհատ ձգձգում էի սեքսը: Սակայն երբ մենք սեքս ունեցանք, նա ոչինչ չասաց, և մեր հարաբերությունների ողջ ընթացքում այդ թեման չի արծարծվել: Մեր բաժանվելուց կարճ ժամանակ անց, սակայն, ես մտա MySpace նրա էջն ու նկատեցի, որ նա իր երկու ընկերուհիների հետ կատակներ է անում իմ «միկրոսկոպիկ անդամի» մասին: Ես շոկի մեջ էի ու ինձ սարսափելի էի զգում մի քանի շաբաթ շարունակ: Դրանից հետո ես որոշում կայացրեցի ու հասկացա, որ ավելի լավ է շփվել ծնողներիս հետ այս հարցի շուրջ, քան ձևացնել, թե նման հարց գոյություն չունի: Բ. Այո, ես ունեցել եմ զուգընկերուհիներ, ովքեր ակնհայտորեն հիասթափված են եղել ու հետագայում կիսվել են իրենց ընկերների հետ դրա մասին: Մի անգամ ես ակումբից մի աղջկա հետ տուն գնացի, բայց նա մերժեց ինձ, երբ տեսավ անդամս: Մեկ շաբաթ անց ակումբում բոլորը խոսում էին այն մասին, թե ինչ փոքր է իմ անդամը: Ես խելագարվում էի դրանից, բայց շուտով սկսեցի գրգռվել այդ մտքից, որ կանայք ծիծաղում են իմ անդամի վրա: Ինձ գրգռում էր, որ բոլոր այդ գեղեցիկ կանայք գիտեն իմ անդամի փոքրության մասին ու վստահ են, որ ես չեմ կարող իրենց բավարարել, հատկապես մի մշակույթում, որտեղ մեզ մանկուց հուշում են, որ կանայք մեծ անդամներ են ցանկանում: Ի հավելումն սրա՝ կարող եմ ասել, որ երբ ես հարաբերությունների մեջ եմ լինում, ես հաճախ երևակայում եմ, թե ինչպես է իմ զուգընկերուհին գրգռվում ավելի մեծ անդամներով տղամարդու հետ ու ծանակում ինձ՝ ստիպելով նայել, թե ինչպես են նրանք սեքսով զբաղվում: Իսկ ի՞նչ կասեք հասարակական առումով, այսինքն՝ այլ տղամարդկանց միջավայրում ինչպե՞ս եք ձեզ զգում հիմա: Ա. Ես առաջվա պես կարիք եմ ունենում թաքցնել իմ անդամն այլ տղամարդկանցից, երբ հանդերձարանում եմ: Երբ ես հանրային զուգարաններից եմ օգտվում, ես փակվում եմ խցիկում ու չեմ օգտվում պիսուրաներից: Երբ ես գրգռված եմ, դեռ ոչինչ, բայց ես խնդիր եմ ունենում, երբ այն հանգիստ է լինում ու փոքր: Արական մշակույթում ընդունելի չէ փոքր անդամ ունենալը: Ավելի մեծ անդամ ունենալը համարվում է առնական, իսկ փոքր անդամ ունենալը՝ ոչ: Տղամարդկանց շրջանում կատակները հաճախ արվում են մեծ անդամ ունենալու մասին, ու ես հաճախ միանում եմ այդ կատակներին՝ տղամարդկային սոլիդարությունից դրդված, չնայած գիտեմ, որ իմ անդամը փոքր է: Բ. Ես չեմ կարծում, որ դա այլևս մեծ նշանակություն ունի: Դպրոցում դա խնդիր էր, բայց եթե չհաշվենք թվիթերում մերթընդմերթ հանդիպող վիրավորական մեկնաբանությունները, որոնք ինձ չեն անհանգստացնում, տղամարդիկ, ըստ իս, իրականում այդքան էլ չեն ծաղրում առնանդամի չափերի համար: Ինչպե՞ս է ձեր առնանդամի չափն ազդում ձեր՝ սեքսով զբաղվելու վրա: Ա. Քանի որ իմ անդամի հաստությունը մեծ չէ, ես գերադասում եմ այնպիսի դիրքեր, որոնց ժամանակ զուգընկերուհուս հեշտոցն ավելի նեղ է թվում: Իմ սիրած դիրքը դոգգիի տարատեսակն է, երբ զուգընկերուհիս իրար է սեղմում ոտքերը, երբ ես ներթափանցում եմ նրա մեջ, իսկ իմ ոտքերը բացված են լինում: Դա ինձ մեծ հաճույք է պատճառում: Ես երբեք չեմ կարողացել կնոջը հեշտանքի հասցնել ներթափանցման միջոցով, ինչը նշանակում է, որ ես շատ ժամանակ եմ ծախսում նախաբանի ու հատկապես օրալ սեքսի վրա: Բ. Այնպես չէ, որ ես շատ փորձառու եմ, բայց միսիոներական դիրքը նորմալ է, դոգգին ևս, եթե զուգընկերուհիդ հմուտ է: Երբ աղջիկը վերևից է կամ էլ կողքի վրա, դա արդեն չի աշխատում, որովհետև նա հաճախ չի էլ զգում, թե ինչ եմ անում ես: Հիանալի փորձ ունեմ խաղալիքների հետ, ու ինձ մեծ հաճույք է պատճառում տեսնելը, թե որքան է տարբերվում զուգընկերուհուս ռեակցիան նման մեծ բաների վրա: Կուզենայի՞ք, որ ձեր առնանդամն ավելի մեծ լիներ: Ա. Այո: Կարծում եմ, որ ես ցածր ինքնագնահատականի խնդիր ունեմ, որովհետև փոքր անդամ ունեմ, բայց ես աշխատում եմ ավելի քիչ ամաչել դրանից: Ես նախօրոք խոսում եմ դրա մասին ընկերուհուս հետ ու երբ տեսնում եմ, որ դա նրա համար նշանակություն չունի, ես ինձ լավ եմ զգում: Ես առողջ սեքսուալ կյանք եմ վարում ու կարող եմ ասել, որ «որքան ավելի մեծ, այնքան ավելի լավ» ասվածն այդքան էլ չի արտացոլում իրականությունը: Ես ունեմ փոքր անդամ ու սովորում եմ, թե ինչպես բավարարվել դրանով ու ինչպես հանդուրժել այն: Գուցե մի օր լինի այնպես, որ ես անգամ հպարտանամ դրանով: Բ. Ժամանակին ուզում էի, բայց այլևս՝ ոչ: Ես հարմարվեցի դրան՝ բացահայտելով ինձ համար փոքր անդամի նվաստացման ֆետիշը և պարզելով, որ գոյություն ունի հատուկ «տեղ» ինձ համար ու «ձև», որն ինձ առավել շատ է սեքսուալ բավարարվածություն բերում: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ես նույնիսկ կուզենայի ավելի փոքր անդամ ունենալ, եթե դա հնարավոր լիներ: Ես նույնիսկ մտածում եմ տարբեր դիետիկ ու ֆիզիկական վարժանքների մեթոդով այն ավելի փոքրացնելու մասին: Նույնիսկ կարող եմ ասել, որ բացի վիրահատական եղանակից, որն ինձ համար ընդունելի չէ, ցանկացած այլ մեթոդ ինձ համար հանդուրժելի է այս առումով: Ինչ-որ բան կա՞, որ Cosmo-ի ընթերցողները պետք է իմանան փոքր առնանդամներով տղամարդկանց մասին: Ա. Եղեք ազնիվ ու մի նեղացրեք նրանց: Եթե տղան փոքր անդամ ունի, նա հավանաբար ինքնավստահության խնդիր ունի: Հանգստացրեք նրան, ու դա հավանաբար սեքսը հաճելի կդարձնի երկուսիդ համար էլ: Ու աշխատեք խուսափել աֆեկտիվ մականուններից, որովհետև դրանք կարող են էլ ավելի սրել նման տղամարդու կոմպլեքսները: Բ. Եթե դուք ինչ-որ մեկի հետ եք, ով փոքր առնանդամ ունի, ճանաչեք նրան և այնպես արեք, որ նա ճանաչի ձեզ: Փորձեք գտնել այնպիսի բաներ սեքսուալ կյանքում, որոնք կաշխատեն երկուսիդ համար էլ: Մի վախեցեք հարցեր տալուց կամ էլ տեղեկացնելուց, որ ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս: Ես նաև կուզենայի հավելել, որ չնայած նրան, որ ես փոքր անդամ ու նվաստացվելու ֆետիշ ունեմ, ես իրականում երջանիկ ու հաճելի մարդ եմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր