00:00:00

Շուշիից մուղամ լսելը հաճելի՞ է, մեղք գործե՞լ է Ստեփանակերտի հրապարակում շարական լսելը. Անդրեն պնդում է` համերգը կկայանա

17:56, 08 օգոստոս 2021 Ժամանց

Դա համերգ չէ, այլ հանդիպում հանդիսատեսի հետ, իսկ տեղի ունեցածը ես պրովոկացի եմ որակում: Այս մասին իր հարցազրույցներիվց մեկում ասել է երգիչ Անդրեն: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում նախատեսված Անդրեի համերգին: Անդրեն նշել է, որ պետնախախարի հետ հանդիպում ունեցել է, վերջինս կիսել է իր՝ հանդիպում ունենալու գաղափարները, սակայն հետո սկսվել են պրովոկացիաները. «Ես ախմախ չեմ։ Ընտանիքում կորուստներ ունեմ թե առաջին, թե երկրորդ պատերազմի ժամանակ։ Շուշիից մուղամ լսելը հաճելի՞ է։Մեղք գործե՞լ է Ստեփանակերտի հրապարակում շարական լսելը։ Հասարակությունը 6 օր որևէ խնդիր չի ունեցել, պաստառը վեց օր դրված է եղել, վրան համերգ գրված չի եղել: Երբ վարչապետները լրագրող էին, Անդրեն արդեն հայտնի երգիչ էր: Այս սադրանքը պետպատվեր էր»։ Անդրեի խոսքով` խնդիրներ չի ունեցել հանդիպումը կազմակերպելիս, օր նշանակելիս։ Երգիչը հաստատել է՝ հանդիսատեսի հետ հանդիպումը այսօր տեղի է ունենալու, ինքը լինելու է հրապարակում, Երևանից մեծ թվով հանդիսատես է ներկա լինելու։ Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում 2 օր առաջ պատռել էին Անդրեի համերգի պաստառը։ «Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան...»,- ասել էր քաղաքացին։ Նշենք, որ օգոստոսի 8-ին , ժամը ՝ 20,00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսված է երգիչ Անդրեի «Ցավըտ տանիմ Արցախ» խորագրով համերգը։ https://www.youtube.com/watch?v=O46r-nc5yxk

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր