00:00:00

«Իջեք Բազարի թաղ». ի՞նչ է տեղի ունեցել իրականում. Անդրեն մեկնաբանում է

17:01, 07 օգոստոս 2021 Ժամանց

Starnews.am-ը գրում է.
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Ստեփանակերտում քաղաքացին պատռել է Անդրեի համերգային պաստառն՝ ասելով. «Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան»:
Անդրեն ներկայումս Արցախում է: Օգոստոսի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի Հրապարակում նա ելույթ է ունենալու «Ցավըդ տանիմ Արցախ…» խորագրով։ Անդրեն պատռած պաստառից հետո ինստագրամյան էջում ուղիղ հեռարձակմամբ է հանդես եկել՝ նշելով, որ տվյալ համերգը սգալու համար է, ռիթմիկ երգեր չեն հնչելու, նույնիսկ սիրո մասին կատարումներով հանդես չի գալու: Անդրեն ասել է հետևյալը. «Եկել, չեք եկել, միսս ծամում եք էլի, սկզբում՝ դեռ 2018-ին, խաչ էիք քաշում պաստառներիս վրա, բայց դա էլ ինձ չի խանգարել երգել լեփ-լեցուն դահլիճներում»:
Անդրեն նշել է, որ ինքը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում պատերազմ, նա անցել է դրա միջով, միայն իրենց շքամուտքից 11 հոգի զոհվել են: Ըստ երգչի՝ ինքը ժողովրդի թշնամին չէ, իսկ դավաճաններ այլ տեղ պետք է փնտրել ու պատռել պաստառները:
Ի դեպ, հենց Ստեփանակերտի Վերածննդի Հրապարակում տեղադրվել են 44-օրյա պատերազմի հերոսների նկարներով պաստառներ։ https://www.youtube.com/watch?v=3q77OdRHAzQ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր