Starnews-ի աչքից չի վրիպել, որ ամբողջ հաղորդումը նվիրված էր Լիլիթի ապագա տղամարդուն, մասնավորապես` կարելի էր տվյալ թողարկումը վերնագրել այսպես. «Շտապ. փնտրվում է տղամարդ»:
Լիլիթը ողջ թողարկման ընթացքում նկարագրում էր իր համար ցանկալի տղամարդուն՝ խոստովանելով, որ եթե նա հայտնվի, ապա ինքն իր աշխատանքը կփոխի:
Լիլիթը արևելյան պարեր է ներկայացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում: Շատ հաճախ ելույթ է ունենում կորպորատիվներ միջոցառումներում, սակայն ըստ Լիլիթի՝ եթե կողակից ունենա, ապա կցանկանա, որ նա դեմ լինի իր աշխատանքին:
Պորտապար ներկայացնելով՝ Լիլիթը ցանկանում է, որ իր ապագա կողակիցը պարզապես արգելի իրեն դա անել, մասնավորապես՝ չհամաձայնի, որ ինքը մեկնի արտագնա աշխատանքի: Ըստ պարուհու՝ բավական դժվար է միայնակ աղջկա համար աշխատել դրսում, ինչը նա բավական հաճախ անում է՝ մեկնելով Եգիպտոս, Սիրիա, Լիբանան և այլ երկրներ:
Լիլիթի կարծիքով՝ եթե իր ապագա սիրելին դա իրեն թույլ տա, ապա նա պարզապես չի լինի նման տղամարդու կողքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: