00:00:00

Սերժ Սարգսյանը գաղտնի պայմանավորվածություններ ՌԴ նախագահի կամ մեկ այլ երկրի ղեկավարի հետ չի ունեցել

19:11, 06 օգոստոս 2021 Բլոգ

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, թե ՌԴ նախագահ Պուտինը պայմանավորվել էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի 5 շրջան հանձնվեր Ադրբեջանին՝ լուծելով Արցախի հարցը և ճանապարհ բացել Ադրբեջանի՝ դեպի ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցում, այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ճիշտ է՝ Դուգինը դա ներկայացնում է որպես լավագույն լուծում՝ հղում անելով Փաշինյանի վարած խայտառակ քաղաքականությանը, ինչի արդյունքում ՀՀ-ն մի քանի անգամ շատ տարածքային կորուստ ունեցավ, քան մինչ այդ ընթացող փաստաթղթերով էր նախատեսված, սակայն Դուգինի խոսքը խեղաթյուրում է 2008-2018 թվականներին Արցախի հարցով տարվող բանակցությունների ողջ տրամաբանությունը», - նշել է նա։ Պատգամավորի խոսքով՝ այդ տարիների հրապարակված փաստաթղթերի շուրջ բանակցություններից դուրս, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը առաջնահերթություն էր, իսկ ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումն ամրագրված փաստ, այլ պայմանավորվածություն չի եղել։ «Ի դեպ, այս մասին, մի առիթով, բանակցային իրավիճակը պարզաբանելով խոսել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ով նշել էր, որ Մոսկվան երբեք չի առաջարկել վերադարձնել տարածքներ՝ մոռանալով կարգավիճակի մասին։ Պնդումները, թե ոչինչի դիմաց Հայաստանին պարտադրվել է տարածքային զիջումներ, հասկանալի է, թե ինչ նպատակ ունեն և ինչի են ծառայում, սակայն իրականությունն այն է, որ գաղտնի պայմանավորվածություններ ՌԴ նախագահի կամ մեկ այլ երկրի ղեկավարի հետ չեն եղել», - գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր