00:00:00

Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել. պատճառը Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելն է

15:45, 06 օգոստոս 2021 Բլոգ

Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, այս մասին ահազանգել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Դատավոր իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը», - նշել է Մելիքյանը։ Իրավապաշտպանը հույս է հայտնել, որ արդարադատության նոր նախարարը շանս ունի ապացուցելու, որ ինքը սպասարկում է պետության ու իրավունքի, այլ ոչ թե «կոնկրետ քաղաքական ուժի կամ կոնկրետ ընտանիքի շահը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր