Արդյո՞ք ճիշտ սննդամթերք օգտագործելով կարող ենք վերահսկել արյան մեջ շաքարի քանակը և կանխել շաքարախտ հիվանդության բարդացումները: Այո: Որոշ սննդամթերքներ հագեցված են սննդարար նյութերով, որոնք կարգավորում են արյան մեջ շաքարի քանակը, պաշտպանում են սիրտը և նույնիսկ կարող են տեսողությունը պահպանել շաքարախտի կործանարար հետևանքներից: Այս տասներկու սննդամթերքները քեզ հեռու կպահեն շաքարախտից և նրա բարդացումներից:
1 Խնձոր Ֆիննական մի հետազոտության արդյունքներով այն մարդիկ, ովքեր օգտագործել են մեծ քանակով խնձոր և այլ սննդամթերքներ` հարուստ կվերցետինով, 20%-ով քիչ են տառապել շաքարախտից և մահացու սրտանոթային հիվանդություններից: Մյուս սննդամթերքները, որ պարունակում են կվերցետին, դրանք են` սոխը, լոլիկը, հատապտուղները և տերևուքները: 2 Դարչին Մերիլենդի` Բելտսվիլիի` մարդկանց սննդի հետազոտման կենտրոնում անցկացված հետազոտությունը պարզել է, որ ամենօրյա 1 թեյի գդալ դարչնի օգտագործումը բջիջները ավելի զգայուն է դարձնում ինսուլինի նկատմամբ: Ըստ ուսումնասիրության` բջիջները արյան մեջ պարունակվող շաքարը փոխարինում են էներգիային: Դարչինի տարբեր չափաբաժիններ օգտագործելուց 40 օր անց շաքարախտով հիվանդերը զգացել են, որ ուտելուց հետո արյան շաքարը ավելի քիչ է բարձրանում, բայց ամենակարևոր փոփոխությունը սրտի առողջության բարելավումն է: Եվ դու կարող ես դարչինով համեմել ցանկացած ուտելիք: 3 Ցիտրուսային մրգեր Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարախտով հիվանդները C վիտամինի պակաս ունեն իրենց օրգանիզմում, այսպիսով անտիօքսիդանտով լի ցիտրուսը լավ տարբերակ է նախաճաշի համար: C վիտամինը հաբերից ստանալը ավելի արագ է թվում, բայց քանի որ մրգում ճարպերի քանակությունը քիչ է, մանրաթելերը շատ են և շատ այլ սննդարար նյութեր են պարունակվում, ապա այն ավելի լավ տարբերակ է: 4.Սառը ջրերի ձկներ Ըստ Ամերիկյան շաքարախտի ընկերության` սրտանոթային հիվադություններով տառապում են ոչ միայն շաքարախտով հիվանդները, այլ նաև առանց այդ հիվանդության մարդիկ: Դիետաները, որ հարուստ են օմեգա 3-ի ճարպաթթուներով, որ առկա են սառը ջրերի այնպիսի ձկներում, ինչպիսիք են` Ալյասկայի վայրի սաղմոնը, սարդինաները և Ատլանտիկ օվկիանոսի սկումբրիան, կարող են ցածրացնել խոլեստերինի լիպո-սպիտակուցների ցածր խտությունը և տրիգլիցերիդները` միևնույն ժամանակ բարձրացնելով խոլեստերինի լիպո-սպիտակուցների բարձր խտությունը: 5. Մանրաթելերով հարուստ սննդամթերքներ Տեխասի համալսարանի հարավարևմտյան բժշկական կենտրոնի հետազոտությունը պարզել է, որ այն մարդիկ, ովքեր օրական ընդունել են 24-ից 50գ. մանրաթել պարունակող սնունդ, բարելավել են արյան մեջ շաքարի քանակը: Փաստորեն մանրաթելերով հարուստ դիետան այնքան արդյունավետ է, որքան շաքարախտի դեղամիջոցները: Տարբեր սննդամթերքների մեջ մանրաթելերի ճշգրիտ քանակը պարզելու փոխարեն փորձիր օգտագործել չկեղևազրկված բրնձի, հացի, շիլայի հացահատիկային պաստայի, լոբու, բանջարեղենի և մրգերից պատրաստված խառնուրդի ամենօրյա 13 չափաբաժին: 6. Լոբազգիներ Ամեն տեսակի լոբազգիները` թուրքական ոլոռ, լոբի, կարմիր լոբի և ոսպ, ապուրներին, աղցաններին և այլ ազգային ճաշատեսակներին ավելացնելու համար շատ հարմար են: Եվ այս ճարպերով քիչ, ցածր կալորիայով, շատ մանրաթելերով սննունդը օգնում է կրճատելու շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների վտանգը: Մանրաթելը դանդաղեցնում է գլյուկոզայի արձակումը արյան շրջանառության մեջ, որը կանխում է արյան մեջ շաքարի բարձրացումը և վատթարացնում դրա հսկողությունը, որն էլ քեզ մոտ առաջացնում է սովի զգացողություն: 7. Կանաչ թեյ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խրոնիկական բորբոքումները, որ առաջանում են մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սննդից, ֆիզիկական վարժությունների բացակայությունից, մրգերի, բանջարեղենների և լավ ճարպերի քիչ օգտագործելուց, կարող են մեծացնել սրտանոթային հիվանդությունների վտանգը և արգելք հանդիսանալ օգանիզմի կողմից արյան մեջ շաքարի ներծծվելուն: Այս խնդրի պարզ լուծումը հետևյալն է` խմիր կանաչ թեյ, նարնջի կամ հապալասի հյութ: Դրանք բոլորը լի են ֆլավոնոիդներով`բորբոքումների դեմ հզոր պայքարողներով: Փոխանակիր մեկ բաժակ սուրճը դրանցից մեկով: 8. Ընկուզեղեն Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որ կանոնավորապես օգտագործում են ընկույզ, ավելի քիչ հավանականություն ունեն սրտանոթային հիվանդություններով տառապելու, քան նրանք, որ դա չեն օգտագործում (շաքարախտով հիվանդները) ավելի վտանգված են սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու: Իսկ ամենաառողջ մարդիկ, որ ուտում են ընկույզ, պարծենում են ամենաամուր առողջությամբ: Հայտնի չէ, թե ինչու է այդպես, բայց պատճառներից մեկը կարող են լինել դրա բաղադրիչները`տոկոտրեոլները: Ընկուզեղեն ուտելու իմաստը քանակի մեջ չէ: Դրանց մեջ կալորիականությունը այնքան բարձր է, որ դրա հետևանքները կարող ես տեսնել տաբատիդ վրա: Կամ վերցրու 2 թեյի գդալ ընկույզ, հաշվիր դրանց քանակը և սահմանափակիր քեզ այդ թվով կամ ձեռքումդ պահիր մանրացված ընկույզով լի սրվակ: Օրը 2 թեյի գդալ մանրացված ընկույզ ցանիր շիլային, յոգուրտին, բանջարեղենին, աղցաններին կամ այն սննդամթերքին, որը քեզ դուր կգա: 9 Սպանախ, գանգրակաղամբ և թերթավոր կաղամբ Բոլոր այս տերևավոր բանջարեղենները պարունակում են լյուտեին և կարոտենոիդ, որոնք լավ են աչքերի համար: Դա հատկապես կարևոր է շաքարախտով հիվանդների համար, քանի որ հիվանդության բարդացումներից կարող են զարգանալ տեսողության վատթարացումներ: Այս սննդամթերքները պարունակում են նաև մանրաթելեր, վիտամին B, երկաթ, կալցիում և վիտամին C: 10 Շոկոլադ Տուֆտս համալսարանի հետազոտողները հայտնագործել են, որ դառը շոկոլադը ուժեղացնում է ինսուլինի զգայունությունը, որը շատ կարևոր է համարվում կանխելու կամ բուժելու 2-րդ տեսակի շաքարախտը: Դեռ ավելին, դառը, բայց ոչ սպիտակ շոկոլադը նպաստում է արյան ճնշման իջնելուն, կրճատում է խոլեստերինի ցածր խտության լիպո-սպիտակուցները և բարելավում արյունատար անոթների գործունեությունը: Բայց պետք չէ չարաշահել շոկոլադը: Այն լավ է ոչ մշտական հաճույքի համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր և բարձր կալորիաներ: 11 Ստեյք Բացի սպիտակուցից, երկաթից և վիտամին B-ից կա ևս մեկ բան, որն օգտակար է մեզ համար: Դա տավարի ճարպի մի բաղադրիչ է, որը հայտնի է լինոլեային թթվի միացություն անվամբ: Միքայել Մյուրեյը և Միքայել Լիոնը իրենց «Ինչպես հաղթել շաքարախտը բնական ճանապարհով» գրքում նշում են, որ փորձակումները ցույց են տվել, թե ինչպես է լինոելային թթվի միացությունը կարգավորում արյան մեջ շաքարի մետաբոլիզմի խանգարումը և ինչ նշանակալի հակաքաղցկեղային հատկություններ ունի: Վերջին հետազոտություններում Նորվեգիայի ուսանողները 180 մարդկանց դիետաներում ավելացրել են մի քանի գրամ լինոլեային թթվի միացություն և հայտնել են, որ նրանք մի տարում կորցրել են իրենց մարմնի քաշի 9%ը: Այսպիսով, 200 ֆունտ կշռվողի համար դա 18 ֆունտ քաշ կորցնելն է: Որպեսզի ստեյքից ստանաս լինոլեային թթվի միացությունը, ապա ընտրիր արոտավայրում արածած տավարի միսը: Բնական արոտավայրերում արածելով՝ անասունները ավելի շատ քանակությամբ լինոլեային թթվի միացություն են ստանում, քան սովորական հացահատիկով հարուստ դիետայից: Հետևիր 3 կամ 4 ունցիա չափաբաժնին: 12 Քացախ Սննդից առաջ 2 ճաշի գդալ քացախ ընդունելը կնվազեցնի արյան մեջ շաքարի քանակը: Արիզոնա նահանգի պետական արևելյան համալսարանի ուսումնասիրությունը փորձարկել է 3 տարբեր խմբերի մարդկանց` տեսնելու, թե ինչ արդյունքներ կունենան առողջ մարդիկ, շաքարախտի նախնական նշաններով մարդիկ և հաստատված շաքարախտով մարդիկ: Ենթականերին օրական տվել են 2 ճաշի գդալ քացախ սնունդ ընդունելուց առաջ: Արդյունքները հետևալն են` քացախն ընդունելուց 1 ժամ անց շաքարախտով հիվանդների մոտ արյան մեջ շաքարի քանակը նվազել էր 25 տոկոսով, քան նախքան այն ընդունելը: Իսկ նախնական նշաններով շաքարախտի հիվանդները նույնիսկ ավելի լավ արդյունք ունեին. արյան մեջ շաքարի քանակը նվազել էր 50 տոկոսով: