00:00:00

«Մեր «մեդուզաներից» հետո սրանց խայթն ի՞նչ է. որ…». Նազենիի և Սոֆիի հանգստի լուսանկարները

21:30, 05 օգոստոս 2021 Ժամանց

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու երգչուհի Սոֆի Մխեյանը, որոնք մոտ ընկերուհիներ են, միասին մեկնել են հանգստի Թունիս։ Ընկերուհիներն իրենց էջերում արդեն հասցրել են ճամփորդությունից լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել։ Իսկ Նազենի Հովհաննիսյանը թռիչքից մանրամասներ է ներկայացրել։
«Թռիչքը շատ հարմար ու հանգիստ էր. օդաչուները բարեհամբույր էին շատ, մեզ թույլ տվեցին խցիկից հետևել թռիչքին։ Թռիչքը 4 ժամ է տևում, խմիչքներն ու թեթև ուտելիքը վճարովի է, ուստի կարող եք երեխաների համար կանխավ ձեզ հետ մի բան վերցնել: Ունեցեք նաև մանրած դոլար՝ հեշտացնելու գնման ընթացքը»,- մանրամասնել է Նազենին:
Նազենիի և Սոֆիի երկրպագուները նրանց բարի հանգիստ են մաղթել ու հարյուրավոր դրական մեկնաբանություններ գրել։ ««Բարի հանգիստ»,«Երկուսիդ էլ շատ եմ սիրում, ուրախ ժամանց ձեզ»»,- գրել են նրանք։ Նազենիի հետևորդներից մեկն էլ նշել է, որ նույն հյուրանոցում 3 տարի առաջ է հանգստացել և հույս ունի, որ նրանք մեդուզաների չեն հանդիպի, քանի որ այս սեզոնին շատ են հանդիպում հենց թունիսյան ծովափերում։ «Ամեն դեպքում զզվելի են խայթում։ Օգնում է միայն լայմի հյութը…Հաճելի հանգիստ եմ մաղթում»,- գրել է նա։ Նազենին արձագանքել է և իրեն հատուկ ոճով գրել, որ այսօր իրեն մեդուզաներն արդեն խայթել են։ «Բայց դե մեր «մեդուզաներից» հետո սրանց խայթն ի՞նչ է, որ…»,- գրել է նա։ Նշենք, որ ընկերուհիները հաճախ են միասին ժամանակ անցկացնում և ճամփորդում։        

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր