00:00:00

Խորհրդարանը և դրա մեծամասնությունը չո՛ւնի «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը ստորագրելու մանդատ. Զաքարյան

16:30, 01 օգոստոս 2021 Բլոգ

Կասկածելի լեգիտիմությամբ խորհրդարանը և դրա մեծամասնությունը չո՛ւնի «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը ստորագրելու և վավերացնելու մանդատ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Կասկածելի լեգիտիմությամբ խորհրդարանը և դրա մեծամասնությունը չո՛ւնի «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը ստորագրելու և վավերացնելու մանդատ: Խաղաղությունից, կայունությունից ու ճանապարհների բացումից ճամարտակող իշխող ուժը, շանս ունի ձևավորելու իրական «պողպատե» մանդատ՝ մերժելով պարտադրվող պայմանագրերը և իրագործելով Արցախի վերամիավորման ծրագիրը: Դրանից բացի, այլ գործունեությունը՝ կապիտուլյանտ նիկոլի հաջորդ պարզունակ դավաճանությունն է։ Նիկոլապատկան կենդանիների՝ այս ամիսների քարոզչական աղբն ու «արդարացումներն» ավարտված են: Կապիտուլյանտն, իր քաղաքական մահականացուն կնքելուց առաջ, հայոց պետականության բեկորները փրկելու վերջին շանսն ունի։ Բայց չի փրկի, որովհետև այս խորհրդարանի մեծամասնության լեգիտիմությունը կասկածելի (գուցեև թուրքական) ծագում ունի»,- գրել է նա։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր