Հերոսների ծնողներ, քույրեր, եղբայրներ, ինձ հարազատ դարձած ընտանիքներ. Ձեր քվեով եւ Ձեր թույլտվությամբ երկուշաբթի օրը որպես ԱԺ պատգամավոր գնալու եմ նիստի։
Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը, պարզելու, թե ինչու եղավ պատերազմը, թե ինչու զոհվեցին մեր տղերքը, թե ինչո´ւ չկանխվեց պատերազմը, թե ինչո´ւ էր նիկոլը բանակցությունները սկսում զրո կետից՝ դրանով տապալելով խաղաղ բանակցությունները, թե ինչո´ւ էր Մակունցն ասում, թե Թուրքիան չի միջամտի պատերազմին, երբ բայրաքթարները իրենց թուրք մասնագետներով արդեն մեր տղերքի երկնքում էին։
Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը՝ սերունդների համար: Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը, որ նոր պատերազմ չլինի ու նորից տղերք չզոհվեն: Ես գնում եմ պայքարելու։
Ես չեմ լինելու կոնյունկտուրային պատգամավոր, որը պետք է պահպանի համընդհանուր պառլամենտարիզմի կանոնները: Չեմ լինելու ստվերային գործարքների մաս: Պայքարելու եմ, բացառելով իրավիճակին հարմարվելու որեւէ տարբերակ:
Գեղամ Նազարյան