00:00:00

Հրավեր՝ օլիգարխների ու բարձր պաշտոնյաների տղաներին (տեսանյութ)

15:51, 30 հուլիս 2021 Բլոգ

Գևորգ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՀՐԱՎԵՐ
օլիգարխների ու բարձր պաշտոնյաների տղաներին
…Սեպտեմբերի 1 ին` ժամը 19:00-ին, կսպասենք:
Հասկանալու համար՝ ՈւՐ ԷԻՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ...
Կտեսնենք, թե որտեղ է վերջանում «սևը» ու սկսում «սպիտակը»:
Եռաբլուրում հանգրվանած շուրջ 5000 մեր տղերքի մեջ չկա և ոչ մի հարուստի, օլիգարխի կամ բարձր պաշտոնյայի տղա:
Հաշմանդամ դարձած շուրջ 10 000 մեր տղերքի մեջ չկա և ոչ մի հարուստի, օլիգարխի կամ բարձր պաշտոնյայի տղա:
Էդ ո՞նց ա լինում…
Իսկ հետո, որ ընտրություններ կամ ունեցվածքի վերաբաշխում է լինում, բնականաբար էդ տղերքին ոչ մեկը չի հիշում:
Ցույց տվեք ընտրություններին մասնակցած 27 կուսակցություն ու դաշինքների մեջ մեկին, որ իր ցուցակի առաջին առնվազն 20 տեղերից մեկում դրել էր պատերազմին ԻՐԱՊԵՍ մասնակցած ու հաշմանդամ դարձած տղերքից մեկի թեկնածությունը:
Էդ տղերքը ձեզ պետք են մենակ «ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՈՒ ԲԱՐՁՐԱԽՈՍՆԵՐԻ» առաջ լացելու ու սուտի բարեգործ խաղալու համար …
...ՈՒ՝ էլ երբեք…
Ո՞վ ասաց, որ մեր հասարակության մեջ աղքատները պիտի գնան մեռնեն, որ դուք ձեր ունեցածը պահեք: Էն ունեցածը, որին բնականաբար ոչ առանց իրենց արյուն-քրտինքով եք տիրացել:
Իսկ եթե մեր հայրենիքը միայն աղքատներինն է, իսկ ձեր հայրենիքը՝ ընդամենը ձեր ունեցվածքը, էդ դեպքում անկեղծ եղեք ու խոստովանեք, որ դուք չկաք:
Մեր հասարակությունը, ժողովուրդը, ազգը, իրականում մենակ է, ու, հանձինս ձեզ, չունի զինակից:
Ու զուրկ է էլիտայից… վերնախավից:
Որովհետև էդ վերնախավ կոչվածը մեր մոտ ընդամենը պրիմիտիվ կոմֆորմիստ է՝ հայրենիքի դրոշը պարզած անհայրենիքների հավաքածու, ու իրեն իրականում չի հետաքրքրում ոչինչ՝ բացի իրենց ունեցվածքից ու դա կորցնելու վախերից:
Հետևաբար ժեխը հասարակությունը չի, որը ձեզ չի վստահում ու ձեզ թուրքից պակաս վտանգավոր չի համարում…
Ժեխը հասարակությունը չէ, որ հենց ձեր շնորհիվ ԱԶԳԱՅԻՆ ՉԷ ՈՒ ՉՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ:
Մեղավորը պարզ մարդիկ չեն, որոնց համար օր ու գիշեր օրինակը դուք եք ու ձեր կենսաձևը:
Ժեխը դուք եք, որ ապրում եք միայն ձեր ունեցածը պահելու ու շատացնելու տրամաբանությամբ:
Ժեխը դուք եք, որ չեք հասկանում, որ մարդկանց զգացողության մեջ դուք ավելի վտանգավոր համաճարակ եք, քան թշնամին:
Նախկինում արդեն այս թեմայով խոսել եմ: Ու ասել եմ, որ խնդրին հետամուտ ենք լինելու ամենայն լրջությամբ ու հետևողականությամբ:
Եթե դուք չկաք կռվողների առաջին շարքում, ուրեմն դուք մեռել եք ու իրավունք չունեք թեկուզ ձեր երազներում մեր «էլիտան» խաղալու՝
...Լինեք սև, թե սպիտակ:
...Լինեք սև, թե լավ լվացված սպիտակ:
...Մենք հո գիտենք, որ ԴՈՒՔ ԲՈԼՈՐԴ ՍԵՎ ԵՔ...
Մնացածը՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր