00:00:00

Բազուկից պատրաստված կոկտեյլ՝ նիհարելու համար

05:24, 30 հուլիս 2021 Ժամանց

Բազուկը դիետիկ մթերքների թագուհին է: Բազուկի 100 գրամում պարունակվում է ընդամենը 40 կկալ: Բազուկը բարերար ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա և իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Այն պարունակում է մեծ քանակությամբ ցինկ և երկաթ, ֆոլաթթու, բետա-կարոտին և A, B, P խմբի վիտամիններ: Բազուկի կոկտեյլ՝ նիհարելու համար
Բազուկային սմուզին ոչ միայն կազատի Ձեզ ավելորդ կիլոգրամներից, այլ նաև կմաքրի Ձեր օրգանիզմը տոքսիններից: Կոկտեյլին սրություն կհաղորդի կոճապղպեղը, որը նաև կբարելավի նյութափոխանակությունը, իսկ քաղցրություն կհաղորդի մոշը: Բաղադրիչներ 1. Բազուկ – 1 հատ 2. Կանաչ խնձոր – 1 հատ 3. Կոճապղպեղ – 1 թ/գ 4. Մոշ – 50 գ 5. Ջուր – 300 մլ Պատրաստման եղանակը 1. Հում բազուկը մաքրել կեղևից: 2. Խնձորը կեղևազրկել, հեռացնել սերմերը: 3. Մաքրել և քերել կոճապղպեղը: 4. Մոշը լվանալ, խնձորը և բազուկը մանր կտրատել: 5. Խառնել բոլոր բաղադրիչները և վերածել խյուսի: 6. Խյուսին ավելացնել ֆիլտրով անցած ջուրը և նորից լավ հարել: Կոկտեյլը պատրաստ է:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր