00:00:00

«Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվում վարչապետ․ Ստեղծվում է Ազգային Մոբիլիզացիայի անցումային կառավարություն»․ Արմեն Աշոտյան

18:18, 28 հուլիս 2021 Բլոգ

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմը շարունակվում է մեկ հիմնական պատճառով. Նիկոլ Փաշինյանը, ով ընտրություններից առաջ Ադրբեջանին տվել է մի շարք դավաճանական խոստումներ և այդ պայմանավորվածությանը վկա է եղել Ռուսաստանը, շարունակում է ղեկավարել Հայաստանը: Հունիսի 20-ին նա ամեն գնով վերարտադրվեց և հիմա եկել է իր իշխանության համար վճարելու ժամանակը: Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել Ռուսաստանի նախագահի խոսքերը ժողովրդի վստահության և ցավոտ լուծումների մասին: Վիժվածքը հիմա փորձում է ժամանակ ձգել, որ հասցնի թռնել Արևմուտքի գիրկը և ջրել Ալիևին Պուտինի ներկայությամբ տված խոստումները: Սրիկան չի էլ հաշվարկում, թե ինչ առավել կործանարար հետևանքների կբերի իր աշխարհաքաղաքական պոռնիկի վերածվելու քաղաքականությունը: Գեղցի ու դավաճան շուստռիությամբ կապիտուլյանտը կրկին թուրքերին է վաճառում հայկական շահերը: Ես մեկ լուծում եմ տեսնում, որպես շանս, որպես հնարավորություն՝ նվազեցնելու նոր կորուստները և պետություն փրկելու: Հասկանում եմ, որ առաջարկվող լուծումը քիչ իրատեսական է, բայց գրեմ, ընդգծելով, որ սա իմ անձնական կարծիքն է: Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվում վարչապետ: Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդակցելով ընդդիմության հետ, այլ թեկնածու է առաջարկում Արմեն Սարգսյանին վարչապետ նշանակելու համար: Այդ թեկնածուն չպետք է լինի ՔՊ-ից, այլ մաքսիմալ չեզոք և հեղինակավոր (անուններ կարելի է քննարկել): Ստեղծվում է Ազգային Մոբիլիզացիայի անցումային կառավարություն, որի աշխատանքի շնորհիվ փորձում ենք չեզարկել կապիտուլյանտի տված խոստումները, փորձում ենք վերականգնել ազգային համերաշխությունը, նոր էջից սկսում ենք աշխատել Մոսկվայի և աշխարհի հետ: Մեկ տարուց Ազգային Մոբիլիզացիայի կառավարությունը նախաձեռնում է նոր ընտրություններ: Հ.Գ. Մեր պետականության ճգնաժամը համակարգային է, հետևաբար լուծումները նույնպես պետք է լինեն համակարգային»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր