00:00:00

Տղամարդու 3 ամենամեծ վախերն անկողնում. պարզաբանում է սեքսոլոգը

05:17, 28 հուլիս 2021 Ժամանց

Թեև տղամարդիկ ուժեղ են համարվում, այնուամենայնիվ, երբեմն նրանք էլ են բախվում ինտիմ ոլորտի վախերին։ Որոնք են այդ վախերը և ինչպես խուսափել դրանցից՝ պարզաբանում է սեքսոլոգը։ Ցածր լիբիդո
Մի ժամանակ համարվում էր, որ տղամարդու մոտ ցանկության բացակայությունը պայմանավորված է էրեկցիայի խախտմամբ կամ էլ ֆիզիոլոգիական պատճառներով։ Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ լիբիդոյի նվազման կամ բացակայության դեպքերի մեծ մասը թաքցնում են հոգեկան բնույթի մի շարք բարդություններ։ Տղամարդկանց մոտ սեքսուալ ցանկությունը կարող է բացակայել հոգնածության և սթրեսի պատճառով։
Ցանկության բացակայության ամենատարածված պատճառներից մեկն էլ համարվում է միանման սեքսը։ Երբ սեքսուալ հարաբերություններն այլևս հաճույք չեն պատճառում, դառնում են մեխանիկական, վերածվում են ձանձրալի երևույթի, այդ պատճառով սեքսոլոգներն անընդհատ նշում են, որ շատ կարևոր է ինտիմ կյանքում անընդհատ փոփոխություններ անելը։ Սեռական օրգանի չափսը Բոլոր տղամարդիկ վախենում են, որ կինը իրենց օրգանը փոքր կհամարի։ Տղամարդկանց այս հարցն այնքան է անհանգստացնում, որ ժամանակակից բժշկությունը օրգանի չափսերը փոխելու մի շարք միջոցներ է առաջարկում։ Վաղ հղիություն Հասուն մտածող տղամարդը այնպես, ինչպես և կինը, միշտ մտածում են այն պատասխանատվության մասին, որը կրում են զուգընկերոջ հետ անկողին մտնելիս։ Երբեմն դա անցնում է պարանոյայի սահմանը, և տղամարդը կարող է անընդհատ հետաձգել ինտիմ մտերմության պահը՝ վախենալով պատասխանատվություն կրելուց։ Ի՞նչ անել։ Իհարկել, մտածել պաշտպանվելու մեթոդների մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր