Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Թուրքերն ամեն բան հաշվարկել ու ծրագրել են այնպես, որ Հայաստանը կրկին մնա միայնակ։
2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների 44-օրյա պատերազմի ժամանակահատվածը ընտրվեց նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ում ընթանում էին նախագահական ընտրություններ, և Թրամփի վարչակազմը փաստացի չկարողացավ (կամ չցանկացավ) զսպել ՆԱՏՕ-ում իր դաշնակից Թուրքիայի բացահայտ մասնակցությունը։
Արևմուտքը գործնականում նույնիսկ չփորձեց կանխել (կամ չկարողացավ) Թուրքիայից՝ սիրիացի ծայրահեղական ջիհադիստների մասնակցությունը հայերի դեմ պատերազմում։ Ֆրանսիան, ԵՄ-ն մի շարք երկրներ ձևական հայտարարություններ տարածեցին և վերջ։։
Փաստ է, որ 2016թ. ապրիլյան պատերազից հետո, առանց Թուրքիայի՝ Ադրբեջանը կամ չէր սկսի, կամ էլ կձախողեր նոր պատերազմը։ ՌԴ-ն չկարողացավ զսպել Թուրքիային՝ Արցախին արտաքին ագրեսիայից պաշտպանելու իրավա-քաղաքական գործիքակազմի բացակայության պատճառով։ Իսկ վճռական պահին, ակնհայտ սխալ (կամ դավաճանական) ռազմա-քաղաքական հաշվարկներ արեցին Հայաստանի կապիտուլյանտները՝ հրաժարվելով պատերազմը հոկտեմբեր ամսին կանգնեցնելու Կրեմլի միջնորդական առաջակությունից։
2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին էլ Ռուսաստանն է մտնելու համապետական ընտրությունների փուլ և Աստված գիտե, թե ինչե՞ր կարող են տեղի ունենալ այդ ընթացքում։ Կախված իրադարձությունների զարգացումից, Ռուսաստանը կարող է որոշ ժամանակ զբաղված լինել իր ներքին խնդիրներով։ Այդ ընթացքում Արևմուտքը կկարողանա՞ (կամ կցանկանա՞) արդյոք կանխել Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ թուրք-ադրբեջանական նոր ռազմական ագրեսիան։ Թե՞ Հայաստանում հակառուսականության նոր ալիք բարձրացնելու հաշվարկով, կրկին միայնակ կթողնի Հայաստանին՝ մեղքը ռուսների վրա գցելու հաշվարկով։
Ո՛չ քաղաքական, ո՜չ դիվանագիտական և ո՜չ էլ ռազմական առումով դեռևս ոչ մի լավ բան չի սպասվում։
Վերջին 100 տարում Հայաստանը՝ օտար շահերի առջև այսպես կռացած, ու օտարին այսքան ծառայեցված երբեք չի եղել»։