00:00:00

Ինչպես մերսել ձեռքերը

22:26, 18 հուլիս 2021 Ժամանց

Հաճախ մեր ձեռքերը ֆիզիկական ծանր աշխատանք կատարելու հետեւանքով հոգնում են։ Արդյունքում առաջանում է մերսման անհրաժեշտություն, որը ոչ միայն օգնում է ազատվել հոգնածությունից, այլեւ ամրացնում է ձեռքի մկաններն ու ջլերը։ Իսկ ինչպե՞ս մերսել ձեռքերը։ Ձեռքերի մերսումը ինքնուրույն են անում։ Այն բավականին հեշտ գործընթաց է, որը պետք է կրկնել ձեռքերը լվանալուց հետո։ Այսպիսով, ձեռքերը լվանալուց հետո հարկավոր է սնուցող կրեմ քսել եւ մերսող շարժումներով տարածել բոլոր մատների վրա։ Հաջորդիվ պետք է մերսող շարժումներով քսուքը տարածել ձեռքի ափի հակառակ կողմին, բարձրանալ դեպի արմունկ ու ուսը։ Նույնը պետք է անել նաեւ մյուս ձեռքի դեպքում։ Նշնք, որ այս գործընթացը երկար ժամանակի չի պահանջի ձեզանից՝ ընդամենը 5 րոպե։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր