00:00:00

Իշխանությունը դիտմամբ երկրում վախի մթնոլորտ է ձևավորում՝ հասարակությանը, պատերազմի շանտաժի ենթարկելով, նախապատրաստում է նոր զիջումների. Աբրահամյան

20:26, 17 հուլիս 2021 Բլոգ

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տպավորություն ունի, որ իշխանությունը դիտմամբ երկրում վախի մթնոլորտ է ձևավորում՝ հասարակությանը պատերազմի շանտաժի ենթարկելով նախապատրաստում է նոր զիջումների։ «Մի անգամ արդեն «աշխատեցված» պատճառաբանություն կա՝ տվեցինք, զիջեցինք, թե չէ Ադրբեջանը պատերազմ կսկսեր։ Մյուս կողմից, Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանին շահավետ չէ ռեգիոնալ ապաշրջափակման այս կոնֆիգուրացիան և նա խոչընդոտում է գործընթացը։ Իսկ իրականում սրանց նպատակը մեր շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները Հայաստանի համար շահավետ լույսի ներքո ներկայացնելն է», - գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր