00:00:00

ՊՆ-ին հորդորում եմ նման հաղորդագրություններ տարածելիս զոհվածի անունը ներկայացնել, որովհետև առաջին հերթին էթիկայի խնդիր կա․ Տիգրան Աբրահամյան

16:47, 14 հուլիս 2021 Բլոգ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ, առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, որի արդյունքում հայ զինծառայող է զոհվել:
ՊՆ-ին հորդորում եմ նման հաղորդագրություններ տարածելիս զոհվածի անունը ներկայացնել, որովհետև առաջին հերթին էթիկայի խնդիր կա:
Երկրորդ, սահմանի նկարագրված հատվածում մեծ թվով զինվորականներ են ծառայություն կրում, արդյո՞ք ՊՆ-ում չեն գիտակցում, թե ինչ ապրումներ են ունենում բազմաթիվ մարդիկ, երբ գիտեն, որ իրենց հարազատը, ընտանիքի անդամը, ընկերն այդ հատվածում է ծառայում ու կա զոհ, բայց անունը պաշտոնական հաղորդագրությունում արձանագրված չէ: Միգուցե ոմանց համար դիտարկումս մանրուք է թվում, բայց ես համոզված եմ, որ դա ոչ միայն մանրուք չէ, այլ լիովին արտացոլում է մարդկանց ճակատագրերի նկատմամբ  պաշտոնատար անձանց,  կառույցների վերաբերմունքի մասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր