00:00:00

Հայտնի է՝ որ սննդակարգն է նվազեցնում սրտի կանգի հավանականությունը

08:30, 14 հուլիս 2021 Ժամանց

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։ Այս հիվանդությունները կարող են խիստ վտանգավոր լինել, իսկ դրանց հետևանքները՝ անդառնալի, ուստի հարկավոր է օր առաջ միջոցներ ձեռնարկել ու կանխել դրանց զարգացումը: Սրտանոթային համակարգի ամենավտանգավոր ու տարածված ախտաբանություններից մեկը սրտի անսպասելի կանգն է, որին տարեկան բախվում է հարյուր հազարավոր մարդ: Ընդ որում՝ գիտնականներին ոչ միշտ է պարզ լինում՝ ինչն է հանգեցնում սրտամկանի աշխատանքի կտրուկ կանգի և դրա հետևանքով մահվան, ուստի նման խնդրի կանխարգելման միջոցներն իմանալն անչափ կարևոր է: Գիտնականների վերջերս անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ հարավեվրոպական այն երկրներում, որտեղ տարածված է միջերկրածովյան սննդակարգը, զգալիորեն ավելի ցածր է սրտի անսպասելի կանգի հավանականությունը: Վերջին տարիներին գիտնականները մանրակրկիտ կերպով վերլուծում են այս մահացու ախտաբանության զարգացմանը նպաստող գործոնները, քանի որ ներկայում ոչ բոլոր հանրային վայրերում են առկա դեֆիբրիլյատորներ, իսկ առանց այս սարքի գրեթե անհնարին է դառնում սրտամկանի աշխատանքի վերագործարկումը: Միանգամից մի քանի հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ տևական ժամանակ սննդամթերքի որոշակի տեսակների գործածությունն ամրապնդում է մարդու առողջությունը՝ դրանով իսկ նվազեցնելով նաև սրտի անսպասելի կանգի վտանգը: Ընդ որում՝ առավել դրական արդյունք է գրանցվել միջերկրածովյան սննդակարգին հետևելու դեպքում: Այս սննդակարգը ենթադրում է մեծ քանակությամբ բուսական մթերքի, ձիթայուղի, ընկույզների, ծովամթերքի ու ձկան գործածություն: Այն հարուստ է սրտանոթային համակարգի առողջության համար անհրաժեշտ մի շարք օգտակար ճարպերով, մինչդեռ արևմտյան սննդակարգը պարունակում է հսկայական քանակությամբ վնասակար ճարպեր, որոնք բարձրացնում են սրտի անսպասելի կանգի հավանականությունը: Նյութի աղբյուրը՝ The Health Site

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր