Ինչպես մանրամասնում է պարբերականը, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին՝ 51-ամյա Մարինո Հերբավազի և իր 22-ամյա դստեր՝ Ջիլիանի՝ Հարավային Աֆրիկայի Ալգոա ծոցի շուրջ շրջագայության ժամանակ։
Նշվում է, որ երբ մի խումբ այցելուների նավակի շուրջ պտտվել է 40 տոննա կշռով կետը, նավակը սկսել է ուժգնորեն տարուբերվել, ինչի հետևանքով Հերբավազը պատահաբար ընկել է ծովը։
«Երբ ես հասկացա, որ ջրի մեջ հայրս է ընկել, խուճապի մատնվեցի: Չէի կարողանում հասկանալ՝ ինչպես է հայտնվել այնտեղ»,- դեպքի մասին պատմել է նրա դուստրը։
Նշվում է, որ բարեբախտաբար, տղամարդը մոտակայքում նկատել է մեկ ուրիշ նավակ և արագ բարձրացել է այնտեղ։